Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի օրը, Լիբիայի հարցով Բեռլինում կայացած կոնֆերանսի շրջանակներում, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բրիտանական կառավարության ղեկավարը հաստատել է Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դիրքորոշումը և մերժել է հարաբերությունների կարգավորման հնարավորությունն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի դադարեցրել իր «ապակայունացնող գործունեությունը», որը սպառնում է Մեծ Բրիտանիային և նրա դաշնակիցներին և «վտանգում է քաղաքացիների անվտանգությունն ու կոլեկտիվ անվտանգությունը»։
Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոնսոնը «պարզորոշ հայտարարել է», որ տեղի ունեցածը քիմիական զենքի օգտագործման անպատասխանատու դեպք և Մեծ Բրիտանիայի տարածքում անմեղ մարդկանց սպանության անպատկառ փորձ է եղել։ Ջոնսոնը հավելել է, որ նման բան չպետք է կրկնվի։