Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Հաշվետվություն Հանրային խորհրդի ընթացիկ գործերի վերաբերյալ. հաճելի է շենք, ինստիտուտ կառուցելը. Ստեփան Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Անցած օրերը հագեցած էին ոչ միայն իմ/Հանրային խորհրդին դիմած քաղաքացիների ու քաղաքացիական խմբերի հետ ինտենսիվ հանդիպումներով, այլ նաև շարունակվեցին աշխատանքային հանդիպումները Խորհրդի անդամների հետ։ Ինչպես հայտարարել եմ, այս փուլում առանձին-առանձին հանդիպում եմ բոլորի հետ, քննարկում ենք Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ կայացման, Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ մարմիններ-հանրություն առանցքներով այդ կապերն ամրապնդելու, անգամ կասեմ՝ չեղածից նոր կապեր ստեղծելու հարցերը։

Երեկ այդպիսի հանդիպումներ ունեցանք Խորհրդի նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանի, ապա Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ, ով մեկ տարի չէր մասնակցել ՀԽ աշխատանքներին, ու իմ և նրա ճանապարհները չէին հատվել, քանի որ ես այդ մարմնում նշանակվել էի, երբ Հրանտն այլևս դադարել էր գալ այնտեղ․․․ Ուրախ եմ հայտնել, որ Հրանտի հետ կարողացանք միմյանց շատ մեծ ուժ տալ, որովհետև Հրանտի պատկերացումները հանրային շահի վերհանման, հանրային խմբերի ու կառավարության միջև հարթակ դառնալու վերաբերյալ հենց այն տեղն է, որտեղ ինքը ինձանից ուժեղ է, ավելի շատ ասելիք ունի։

Չնայած օրվա հոգնածությանը, անչափ գոհ էի, որ ոչ միայն ես էի կարողացել համոզել Հրանտին վերադառնալ, այլև որ Հրանտն էր ինձ ուղղորդում, առաջնորդում գնալ այնտեղ, որտեղ ես ավելի քիչ եմ պատկերացնում, քան ինքը։

Դանիել Իոաննիսյանի հետ հրաշալի «ուղեղային գրոհ» ունեցանք կամ հայերեն ասած՝ խելք-խելքի տվեցինք՝ Կառավարության, ԱԺ, համայնքների հետ ՀԽ հաղորդակցության մեխանիզմներ ստեղծագործելով։ Դանիելը ավարտին մի բան ասեց․ «Ստյոպա, այն տպավորություն է, որ Հանրային խորհուրդը վերածնվում է, միթե այս ամենը նախկինում չի եղել․․․․»։ Ու դա այդպես է։ Նորարարական մոտեցումների ու գաղափարների մասին մեր գաղտնիքը դեռ կպահենք ու դրանք անակնկալ կլինեն հանրության համար։

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արտաշես Խալաթյանին, ով նաև ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ է, խնդրել էի, որպեսզի ուսումնասիրի մի շարք երկրների Հանրային խորհուրդների փորձը։

Արտաշեսն առայժմ ավարտել է երեք երկրներինը՝ Ռուսաստան, Չինաստան, Բուլղարիա, ու մեզ բոլորիս զեկուցեց իր կատարած աշխատանքի մասին, որոնք առաջիկայում կդառնան օրենսդրական փոփոխությունների հիմք, կզեկուցվեն նաև Հանրային խորհրդում։

Հանդիպումներ են եղել նաև Հայաստանում ներդրումային ծրագրերի գաղափարներ ունեցող մի շարք գործարարների հետ, ովքեր դիմել էին մեզ, մասնավորապես արդյունաբերական կանեփի մասով (ինչպես գյուըաղտնտեսության ոլորտի վաղեմի ծանոթ փորձագետներից Հայկ Ղազարյանը ու գործարար հյուրերը ներկայացրեցին՝ այն թեպետ կանեփազգի բույս է, բայց թմրանյութ չէ, անպատկերացնելի մեծաթիվ կիրառության դաշտեր ունի ու բավական եկամտաբեր է ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, ԵՄ երկրներում, Իսրայելում, Չինաստանում)։

Իհարկե, սա մի բնագավառ է, որտեղ համալիր ու համապարփակ ուսումնասիրություններ են պետք, և մենք ընդամենը տեղեկացվեցինք գաղափարին։ Հուսամ, երկուշաբթի օրը կառավարության ներկայությամբ ի վերջո հանձնում-ընդունում կարվի գույքիб և մենք գոնե մինչև մարտ կգործենք մեր նախկին տարածքում, մինչև Կառավարությունը նոր վայր կառաջարկի։ Այս պահին ստիպված ենք բոլոր հանդիպումները կազմակերպել իմ գրասենյակում։ Հաջորդ շաբաթ հանրությանը կներկայացվի նաև Հանրային խորհրդի նոր մամուլի խոսնակը, որի մասին այս պահին շատ բան չեմ ասի, բայց գանձ է․․․

Առաջիկա օրերին ըստ իմ գործընկերների հարմարության հանդիպումները և քննարկումները կշարունակվեն անխտիր բոլոր անդամների հետ։ Ցավոք, տեխնիկապես հետաձգվեց Արշակ Սադոյանի հետ հանդիպումը, որը նախատեսված էր անցած շաբաթ, բայց այն նույնպես կկայանա առաջիկա օրերին։ Աշխատում ենք ծանր ու հագեցած գրաֆիկով, հոգնում ենք շատ, հանդիպումները ձգվում են մինչև կեսգիշեր, բայց հաճելի է շենք, ինստիտուտ կառուցելը։

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1203405583198272

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում