Tuesday, 23 04 2024
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը

Պարտատոմսերի շուկայում տխուր վիճակ է. սա լրացուցիչ հնարավորություն է, որը կապահովի ներդրումների հոսք

Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի օրենսդրական այն նախաձեռնությանը, ըստ որի՝ պատգամավորներն առաջարկում են եկամտային հարկից ազատել մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտը,  դիվիդենտի հարկից ազատել ցուցակված ընկերությունների բաժնետոմսերը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատել բորսայում  միջնորդական ծառայությունները։

Այս առումով Բաբկեն Թունյանը հայտարարել է՝ եթե երկրորդ ընթերցմամբ Ազգային Ժողովի կողմից այս օրինագիծը հաստատվի, ապա դա կակտիվացնի արժեթղթերի շուկան և կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատգամավորների  այս նախաձեռնությունը շատ ողջունելի համարեց ու դրական գնահատեց նախագիծը՝ իր հերթին շեշտելով, որ Հայաստանում արժեթղթերի շուկան  այսօրվա դրությամբ չափազանց պասիվ վիճակում է, ինչն էլ իր հերթին  բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա։

«Կարող ենք ասել, որ պարտատոմսերի շուկա ներկա դրությամբ մենք գրեթե չունենք, այսինքն՝  հիմնականում այն  պայմանավորված է մեր պետական պարտատոմսերի գոյությամբ, մինչդեռ այդպես չպետք է լիներ․ այսօր 2-3 կազմակերպություններ կան, որոնք ընդգրկված են այդ շուկայում, սակայն դա, բնականաբար, չափազանց քիչ է  և առավել ևս Հայաստանի տնտեսության համար սա լրջագույն բացասական երևույթ է, որովհետև պարտատոմսերի շուկան ներդրումներ ներգրավելու կարևորագույն միջոցներից մեկն է և, առհասարակ, կապիտալի զարգացած շուկա ունենալու կարևոր գրավական է։ Նախկին կառավարությունների ժամանակ այս  խնդիրը տարիներ շարունակ մնում էր չլուծված և շատ դեպքերում նաև՝ օրակարգից դուրս։  Հիմա այս օրինագիծը, առաջարկվող այդ փոփոխությունները կարևոր և դրական եմ գնահատում, որովհետև սա մի լրացուցիչ հնարավորություն է՝ ներդրումների հոսք ապահովելու համար։

Ուզում եմ նկատենք նաև, որ պարտատոմսերի հետ կապված խնդիրը միայն Հայաստանում չէ, որ առկա է, այլ համարյա նույն վիճակն է նաև Վրաստանում, Ադրբեջանում և, ընդհանրապես, հետխորհրդային  տարբեր երկրներում, ավելին՝ անգամ Էստոնիան, որը, որպես  նախկին ԽՍՀՄ  անդամ  երկիր, իր տնտեսական զարգացվածությամբ  ու տնտեսական բարձր ցուցանիշներով լավագույններից է համարվում, այս երկրում նույնպես պարտատոմսերի շուկան տխուր վիճակում է, որովհետև ընդամենը մեկ  ընկերության ներգրավվածությամբ  է պայմանավորվում իրենց պարտատոմսերի շուկայի գոյությունը՝  խոսքը «Skype»-ի մասին է, այսինքն՝ ուզում եմ ասել, որ այս ոլորտում այդ երկրների հետ մենք հավասար վիճակում ենք։ Հիմա, եթե մենք  ուզում ենք  աշխուժացնել վիճակը,  միանշանակ, շատ լավ է, բայց պետք է սպասենք ու տեսնենք՝ արձագանքներ կլինեն դրան, թե ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Վահագն Խաչատրյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում