«Միայն մի բան կարող եմ ասել: Երբ մարդիկ դժվարության մեջ են լինում, պետք է նրանց հոգեբանորեն ինչ-որ օգնություն տալ: Ես չգիտեմ, թե ինչի հետ կարող եմ կապել այս ամենը, բայց, ամեն դեպքում սպասենք տեսնենք հանգուցալուծմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը:
Արա Բաբլոյանը նշեց, որ Գեորգի Կուտոյանի հայրն իր ընկերը և գործընկերն է և ավելի շատ շփվել է Կուտոյանի հոր հետ, իսկ Գեորգի Կուտոյանի հետ շփվել է, քանի որ նույն կառավարության կազմում էին: