Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Իշխանության ուշացած լուծումը․ բայց այլընտրանք չկա

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները․ այս մասին Միրզոյանն ասել է երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

Փորձագիտական հանրությունն իշխանությանը քանիցս հուշել է, որ դատական ռեֆորմի միակ բանալին սահմանադրական փոփոխություններն են, մանավանդ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի թիմն, ըստ էության, իրականություն չդարձրեց իր կողմից հնչեցված մի քանի գաղափար-խոստումներ՝ վեթթինգը, անցումային արդարադատությունը և այլն։

«Վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները բնավ էլ չեն ընթանում այն սցենարով, որը կանխատեսվում էր իշխանության կողմից։

Համենայն դեպս, առայժմ չկա որևէ նշան, որ ՍԴ դատավորներն արձագանքելու են օրենսդրական այս նախաձեռնությանը։ Բացի այդ՝ վաղ կենսաթոշակի մեխանիզմը ՍԴ-ում ստեղծված իրավիճակի ամենալավ հանգուցալուծումը չէ, եթե չասենք՝ սա վատ օրենք է, որը միանշանակ չի արձագանքվում միջազգային հանրության կողմից և ավելի շատ նպաստում է մի կողմից ՍԴ գործող անդամների, մյուս կողմից՝ ՍԴ գործող կազմի ու հին համակարգի կոնսոլիդացիային։ Պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի օրերս տեղի ունեցած տեսազրույցի թեման ակտիվորեն տիրաժավորվեց նախկին համակարգին հարող ԶԼՄ-ների կողմից՝ դա ներկայացնելով Թովմասյանին միջազգային աջակցության ցուցաբերման համատեքստում։

ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամն, անշուշտ, միանգամայն լուծելի է սահմանդրական փոփոխություններով, որոնց միջոցով, ըստ ամենայնի, տրվելու են նաև Բարձր դատարի կազմության նոր կարգավորումները՝ խնդիրը դուրս բերելով քաղաքական բանավեճերի, սահմանադրական նորմերի տարընթերցումների հարթությունից։ Իհարկե, դժվար է ասել, թե իրավական ինչպիսի լուծումներ կգտնվեն, առհասարակ՝ ինչ ռեֆորմներ կիականացվեն դատական համակարգում և այդ ծիրում՝ ՍԴ-ում։ Լուծումները բազմաթիվ են, օրինակ՝ փորձագիտական շրջանակներում քննարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու տարբերակը, մի քանի այլ վարկածներ ևս։

Սակայն բովանդակային քննարկումները թողնենք մասնագետներին ու արձանագրենք երկու կարևոր իրողություն։ Հույժ կարևոր է, որպեսզի սահմանադրական փոփոխություններն իրականություն դառնան քաղաքական և հանրային կոնսենսուսի միջավայրում՝ միանգամայն լեգիտիմ հանրաքվեի միջոցով։ Սա է այն բանալին, որը կարող է լուծում տալ սահմանադրականության հաստատմանն՝ առհասարակ, և դատական բարեփոխումներին՝ մասնավորապես։

Մյուս կողմից՝ սահմանադրական ռեֆորմն ավելի ընդգրկուն, բազմաշերտ գործընթաց է, և իշխանությունն ամեն ինչ պետք է անի՝ այն ՍԴ-ի կամ դատական իշխանության խնդրով չսահմանափակելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում