Tuesday, 19 03 2024
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների

Արտահերթ ընտրությունների մասին խոսողները պարզապես չեն հարգում այս ժողովրդին. Ռուբեն Բաբայան

Կառավարությունում քննարկվել է սոցիալական աջակցության նոր հայեցակարգ: Գաղափարական տրանսֆորմացիան, որ առաջարկում է կառավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը և ոչ թե մնա աղքատության սահմաններում:
Դեռ ամիսներ առաջ վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարեց, որ աղքատությունը մարդկանց գլխում է, և այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Օրերս կառվարության նիստի ժամանակ վարչապետը բացեց փակագծերը՝ մանրամասնելով, որ Հայաստանում գործող սոցիալական աջակցության համակարգը գիտակցաբար ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը, որպեսզի աղքատ շերտը 5000 դրամով վաճառի իր ձայնը: Իսկ նոր համակարգի հիմքում 4 կարևոր սոցիալական կարիքների բարելավման հիմնաքարեր են՝ նյութական ապահովություն, առողջություն, կրթություն և բնակարանային պայմաններ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով դիտարկմանը, նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե որքանով գործուն կլինի այս համակարգը, բայց այն, որ այս տարբերակի մեջ կա կուռ տրամաբանություն, դա միանշանակ է. «Այս նախագծի մեջ ինձ ուրախացնում է առողջության և առաջին հերթին կրթության հարցը. ժամանակն է, որ պետությունը պատասխանատվություն վերցնի, թե ինչպիսի քաղաքացի, ինչպիսի մասնագետ է ուզում ունենալ: Կրթությունը հավասարապես պետք է հասանելի լինի բոլորին»:

Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ իրականացնել, և չի կարելի ամեն ինչ թողնել մեկ մարդու ուսերին: «Կառավարությունում կան և՛ ռեֆորմների գնացող, և՛ որևէ ռեֆորմի չգնացող նախարարներ: Կարևոր է, որ փոփոխությունները լինեն գիտակցված, ուսումնասիրվի աշխարհի լավագույն փորձը և առանց տատանումների գնալ բարեփոխումների ճանապարհով,- ընդգծեց մեր զրուցակիցը,- բարեփոխումների գնացող կառավարությունը կամիկաձեների կառավարություն է, որը պետք է մեծագույն կայֆ ստանա իր մասնագիտական աշխատանքից և դրա արդյունքներից և ոչ թե նրանից, թե շրջապատն ինչ կասի»:

 

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում