Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Մեր հասարակությունը սովոր չէ, որ երկրի թիվ մեկ դեմքի ընտանիքը գերակտիվ լինի. ընդդիմություն եղած ժամանակ կատակներն «ուտվում էին», հիմա՝ ոչ

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի դեմ իրականացվում է ընդգծված հակաքարոզչություն նախկին իշխանությունների, նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից՝ որևէ մեկի համար նորություն չէ։ Կուտակելով հսկայական ֆինանսական ռեսուրսներ՝ տապալված նախկին իշխանությունները, դրանց տարբեր ճյուղերը կարողանում են դա անել և, ինչ խոսք, ձևավորել նաև որոշակի տրամադրություններ։ Սրա մասին պարբերաբար խոսում են իշխող թիմի ներկայացուցիչները՝ առանց ռեալ հակազդեցության ծրագրերի մասին մտածելու։

Ստեղծված իրավիճակում անշուշտ մեղավորություն ունի նաև վարչապետ Փաշինյանը։ Վերջինս ամենատարբեր թեմաների շուրջ ակտիվ գրառումներ է անում ֆեյսբուքում, և եթե հեղափոխության սկզբնական շրջանում դա մեծ ուրախություն էր պատճառում քաղաքացիներին, այժմ մեկնաբանություններից կարող ենք տեսնել, որ շատերն ավելի լուրջ մոտեցում են ակնկալում երկրի թիվ մեկ դեմքից։ Վարչապետի ընտանիքը՝ սկսած ամենափոքր անդամից, պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, իսկ ընտանիքի առօրյան դարձել է հանրության քննարկման առարկա՝ շատ դեպքերում ոչ դրական լույսի ներքո։

Հաջորդ կարևոր հանգամանքը նախկիններին «աստղ» դարձնելու և նրանց քաղաքական կշիռ հաղորդելու քաղաքականությունն է։ Ինչո՞ւ պետք է Քոչարյանը, անցյալը ներկայացնող ուժերը, քաղաքական զրոյական կապիտալ ունեցող Վանեցյանն այսօր ներկայանային որպես ընդդիմադիր, իսկ իշխող ուժի ներկայացուցիչներն առավոտից երեկո անդրադառնային մարած, իրենցից որևէ բան չներկայացնող, հանրության կողմից մերժված գործիչներին։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իր մոտեցումն այս հարցի շուրջ պահպանողական է: «Եթե խոսքը վերաբերում է երկրի թիվ մեկ պաշտոնյային, նրա ընտանիքին, ապա բոլոր իրականացվող քայլերը պետք է խորհրդականների կողմից վերահսկվեն։ Ցանկացած գործողություն, որ անում է երկրի գլխավոր անձը, ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին մեծ ազդեցություն։ Որպես արդյունք՝ հասարակության վերաբերմունքը դրական չի լինում։ Սա դիտարկվում է որպես անլուրջ գործողություն։ Բոլորս մարդ ենք, ցանկացած մարդ կարող է կարծիք ունենալ, բայց պատասխանատվությունից, որն ընկած է վարչապետի ընտանիքի վրա, խուսափել չի կարելի»,- ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ երբ դու ընդդիմություն ես, մարդիկ քո գործողություններով ուրախանում են, իշխանության պարագայում հասարակության վերաբերմունքն այլ է: «Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ շատ հումորներ էր անում խորհրդարանում, և դա լավ «ուտվում» էր, իսկ հիմա դա հակառակ ազդեցությունն է ունենում։ Հիմա նրանք այլևս ընդդիմադիր չեն, իշխանություն են։ Չնայած իրենք հիմա շատ մեծ վարկանիշ ունեն, բայց դա հիմնականում Երևանից դուրս մարդկանց մոտ է։ Երևանում մարդիկ ավելի աչքաբաց են, ու ոչ ոք այդ միտումը փրկել չի կարող»,- ասաց նա։

Սարգսյանի դիտարկմամբ՝ սա ընդհանուր առմամբ սխալ քաղաքական սոցիալականացման արդյունք է. «Ժամանակ կա, մեղադրելու չէ, և պետք է շատ նուրբ բացատրել։ Պետք է ասել՝ աղջիկ ջան, դու տանն ինչ ուզում ես՝ արա, բայց աշխարհի համար դու վարչապետի ընտանիքն ես։ Եթե դու ծամոն ես ծամում, սելֆի ես անում քշելիս՝ դա պրոբլեմ է»։

Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին քաղաքական կշիռ տալու հանգամանքին, մեր զրուցակիցը նկատեց. «Հիմա բավականին լուրջ քաղաքական ճգնաժամ է Ուկրաինայում։ Եթե նայեք՝ Զելենսկին ու Փաշինյանը նույն կարգավիճակով եկան իշխանության, ունեին ֆանտաստիկ աջակցություն։ Բայց Զելենսկու թիմի վարչապետը լուրջ բացթողում է արել, ու հիմա մեծ սկանդալ է հասունացել։ Ընդհանուր առմամբ, եթե լսեք՝ այդ մարդն ինչ է ասում, սխալ չի ասում։ Ֆիքսում է այն փաստը, որը բոլորը գիտեին մինչև ընտրությունները։ Ասում է՝ երբ թիմը նոր է գալիս իշխանության, տնտեսությունից ու քաղաքականությունից այդքան տեղեկացված չէ, դրա համար ինչ-որ բան պետք է անենք, որ դա քողարկենք։ Մեր մասին բան չեմ ասում, բայց նույն բանը կար մեր նախկին իշխանությունների մոտ՝ շատերը մտածում էին ոնց լափեն, ու այդ լափելու ընթացքում ինչ-որ բան փորձում էին ցույց տալ։ Հիմա այս նոր մարդիկ եկել են ու չգիտեն ոնց անեն, որ ճիշտ լինի։ Նրանք պրոֆեսիոնալ են նախկին իշխանություններին «քլնգելու» հարցում, հիմա եկել են ու ուրիշ ռազմավարություն դեռևս չունեն»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը նոր մշակույթ է փորձում ձևավորել և միաժամանակ իր ընտանիքի անդամներին քաղաքականությամբ զբաղվելու քարտ-բլանշ է տալիս, որը շատ դեպքերում հասարակության կողմից բուռն արձագանքներ է ստանում ու բացասաբար ընդունվում: «Մեր հասարակությունը դրան ադապտացված չէր ու սովոր չէր այսպիսի բաների։ ՀՀ բոլոր երեք նախագահներն իրենց ընտանիքի անդամներին հեռու են պահել երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին ներքաշելուց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք չէ զարմանալ, երբ այս ուղղությամբ ընդդիմությունը հաճախ է քննադատում իշխանություններին։

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ տիկին Աննա Հակոբյանը նույնիսկ մեկնաբանել է Ադրբեջանի առաջին տիկնոջ անունից կեղծ օգտատիրոջ գրառումը, մինչդեռ նման հարցերում պետք է առավել ուշադիր լինել ու զգուշավորություն ցուցաբերել. «Վարչապետի ավագ դուստրը նույնպես գերակտիվություն է ցույց տալիս, խոսում է արդարությունից ու անարդարությունից, իր հոր տարիքի մարդուն անունով դիմում. դա հասարակության մոտ դրական տպավորություն չի թողնում։ Անձամբ ես չեմ ողջունում պարոն Փաշինյանի ընտանիքի գերակտիվությունն այս պահին. ինչպես Վիկտոր Չեռնոմիրդինն էր ասում ՝ ուզում էինք որ լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում