ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցերով խորհրդական Էնդրյու Փիքը լքել է իր պաշտոնը աշխատանքը սկսելուց 3 ամիս անց: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության՝ իրավիճակին քաջածանոթ աղբյուրները նշում են, որ Փիքին պաշտոնից հեռացրել են ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին, նրա դեմ սկսված հետաքննության պատճառով: Թրամփի խորհրդականին ուղեկցել են Սպիտակ տնից:
Հաղորդագրությունների համաձայն՝ Փիքը պետք է ուղեկցեր նախագահ Թրամփին Շվեյցարիայի Դավոսում հաջորդ շաբաթ կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
Իրավիճակի պաշտոնական մեկնաբանությունից հրաժարվել են և՛ Սպիտակ տունը, և՛ ինքը՝ Էնդրյու Փիքը: