Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անտագոնիզմի և այլատյացության զոհը. Հրանտ Դինք՝ Թուրքիայի վերջին աղավնին

Այսօր լրանում է պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցը: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Նրա սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլի մի շարք թաղամասերում կախվել են հիշատակի պաստառներ: «Քեզի պիտի չի մոռնանք» գրությամբ պաստառների վրա տպվել են նաև նույն գրության թուրքերեն և քրդերեն թարգմանությունները: Ակցիան իրականացվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության ստամբուլյան գրասենյակի կողմից: Հրանտ Դինքի ողբերգական մահը ճիշտ չէ դիտարկել սոսկ հայ-թուրքական կնճռոտ, պատմության բեռով ծանրացած հարաբերությունների համատեքստում, որովհետ դրանով ընդամենը հանիրավի կսահմանափակենք Դինքի գործունեության դաշտը, կստվերենք նրա պայքարի բուն խորհուրդը:

Դինքն, առաջին հերթին, իր երկիրը` Թուրքիան, սիրող քաղաքացի էր և իր բովանդակ ուժերը, մարդկային ու մասնագիտական կարողությունները, ջանքերը ներդրել էր, որպեսզի իր պետությունում ժողովրդավարությունը դառնա անշրջելի, մարդու իրավունքները` գերակա արժեք: Հայտնի լրագրողը հենց այս համատեքստում էր տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին, որովհետև Հայաստանի կամ այլ երկրների հետ հարաբերություններում վստահելի, կանխատեսելի գործընկեր կարող է լինել միայն դեմոկրատական Թուրքիան` ձերբազատված ազգայնական տրամադրություններից և կրոնական նախապաշարումներից: Դինքը սպանվեց ոչ այնքան հայ լինելու, որքան` ավտորիտար երկրում դեմոկրատիայի համար պայքարելու համար:

Մյուս կողմից` Դինքն, ըստ էության, հայ և թուրք ժողովուրդների համակեցության, ապագային նայելու, միասին ապրելու բանաձև, բաղադրատոմս էր առաջարկում, որովհետև երկու պետությունների, ժողովուրդների համակեցությանն իրապես այլընտրանք չէր տեսնում: Պատահական չէ, որ թուրքերը Դինքի սպանության խարանը իրենց ճակատից սրբելու համար «Մենք հայ ենք» պաստառներով տասնյակ հազարավոր մարդկանց եթերով օրեր շարունակ հեղեղեցին Ստամբուլի փողոցները: Սրանք երթեր էին ոչ այնքան Դինքի հիշատակի, որքան` Թուրքիայի ապագայի համար: Միայն քաղաքակիրթ աշխարհին ձգտող, հումանիտար արժեքներով ապրող Թուրքիան կարող է առերեսվել իր պատմության սև և խոտոր էջերի հետ` ապագայի մեջ փնտրելով երկրի զարգացման բանաձևը:

Դինքն այն մարդկանցից մեկն էր, որ ճգնում էր արագացնել Թուրքիայի և սեփական պատմության առերեսումը, սակայն ապտակ ստացավ այն ուժերի կողմից, որոնք թուրքական կայսերականության, արյունոտ անցյալի մեջ են փնտրում իրենց երկրի թվացյալ հզորությունը: Արդյո՞ք մենք, հանուն մեր երկրի, հայրենիքի, մի քանի տասնյակ մարդու կարող ենք կոնսոլիդացնել, ովքեր պատրաստ կլինեն ասել` «Ես թուրք եմ»: Խիստ կասկածելի է, որովհետև Դինքը մերժված էր ոչ միայն Թուրքիայում, այլ նաև` Հայաստանում և միայն սպանությունից հետո հերոսացավ ու արժևորվեց թե Հայաստանում, թե Թուրքիայում:

Մերժված էր և գուցե` է, որովհետև անտագոնիզմի և այլատացության փոխարեն` առաջարկում էր դեմոկրատիայի և երկխոսության ճանապարհը:

Մեկընդմիշտ հարկ է հիշել, որ Դինքը պայքարել է, առաջին հերթին, հանուն Թուրքիայի հասարակության իրավունքների ու բարեկեցության և նահատակվել է հանուն Թուրքիայի ժողովրդավարության ու մեր երկու ժողովուրդների համակեցության: Սակայն այսօր էլ Հայաստանում և Թուրքիայում չկա մարդկանց պակաս, ովքեր առաջնորդվում են գենետիկ անհամատեղելիության հանցավոր կարծրատիպով:

Հունվարի 19-ը ժողովրդավարությունն, երկու պետությունների և ժողովուրդների համակեցությունը, երկխոսությունն արժևորող ուժերի և անհատների կոնսոլիդացիայի օրն է` Թուրքիայում, թե` Հայաստանում: Թուրքիայի դեմոկրատիզացիան հարևան երկրի պետականության վրայից կմաքրի դեսպոտիզմի, հետամնացության, այլատացության կեղևը: Դեմոկրատական Հայաստանը պետություն է` ձերբազատված պատմության բարդույթներից, բաց երկխոսության և ինտեգրման համար:

Այսօր հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խոչընդոտն անցյալից սնուցվող պետական համակարգերը, հանրային բարդույթներն են: Դեմոկրատական Թուրքիան և Հայաստանն ոչ միայն թշնամիներ չեն, այլ կարող են դառնալ հուսալի գործընկերներ տարածաշրջանում և դրանից դուրս: Հանուն այս տեսլականի նահատակվեց Հրանտ Դինքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում