Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Արմավիրում 11 ամսական երեխային ծեծելով սպանելու համար մեղադրվող խորթ հորը դատարանն արդարացրել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Ռուստամ Մ.-ի գործով դատական քննությունը:

33-ամյա Ռուստամին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և երեք դրվագով տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Ռուստամը երեք դրվագով բռնություն էր գործադրել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ Օ.-ի նկատմամբ, իսկ սպանության մասով տուժողը փաստական կնոջ 11 ամսական որդին էր, որի կենսաբանական հայրը չլինելով՝ Ռուստամը հայրություն էր ճանաչել:

Ըստ մեղադրանքի՝  2018 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուստամ Մ.-ն, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, ուշ երեկոյան Արմավիրի մարզում գտնվող անասնագոմերի տարածքում կառուցված ժամանակավոր կացարանում վիճել է կնոջ՝ Օ.-ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա, ըստ մեղադրանքի, մետաղե ձողով մի քանի անգամ հարվածել է կնոջ մեջքին, ոտքերին՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև ձեռքով մի քանի անգամ հարվածել է տասնմեկ ամսական երեխայի գլխին ու դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, առավոտյան ժամը իննի սահմաններում կացարանում գտնվող Ռուստամը տասնմեկ ամսական երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով «ձեռքի ափով ու բռունցքներով հարվածել է երեխայի դեմքին, ապա նրան դեմքն ի վար շրջել է անկողնու վրա, բռունցքներով մի քանի հարված է հասցրել մանկան մեջքին, գլխին, մարմնիկի այլ մասերին, պատճառել է արյունազեղումներ, ծոծրակոսկրի կոտրվածք, գլխուղեղի կարծր թաղանթի գագաթածոծրակային շրջանի արյունազեղում, արյունահավաքներ, ուղեղանյութի արյունազեղում, կողոսկրերի կոտրվածքներ և այլ վնասվածքներ:

Կինը՝ Օ.-ն, մոտեցել ու փորձել է խանգարել, բայց  Ռուստամը, ըստ մեղադրանքի, բռունցքով ու բաց ափով հարվածներ է հասցրել Օ.-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Տասնմեկ ամսական երեխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ու մահացել է:

Դատարանում Ռուստամ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա հայտնել է, թե Օ.-ի հետ ամուսնացել է 2017 թվականին, ամուսնությունը չեն օրինականացրել: Երբ ամուսնացել են, Օ.-ն նախկին ամուսնուց 10 ամսական հղի էր: Ինքն ընդունել է երեխայի հայրությունը,  ծնվելուց հետո պահել է նրան: 2018  թվականի սեպտեմբերի սկզբներին տեղափոխվել են, Արմավիրի մարզում  անասնապահի աշխատանք է գտել, կնոջ, երեխայի հետ բնակություն են հաստատել անասնագոմին կից կացարանում: Ինքն ու կինն ապրել են հաշտ: Նրան ու նորածին երեխային ինքը երբևէ չի խփել, ցավ չի պատճառել, «նույնիսկ բազմիցս գրկել ու խնամել է երեխային, կերակրել է…»:

Ըստ ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում ինքը ճիշտ ցուցմունքներ չի տվել, շատ հարցերում էլ մեղադրել է կնոջը: Ի սկզբանե ինքն ու կինը ճիշտ ցուցմունքներ չեն տվել: Օ.-ն մեղքը բարդել է իր վրա, ինքը, պաշտպանվելով, նրան է մեղադրել: Իրականում ո՛չ ինքը, ո՛չ կինը երեխայի մահվան հարցում մեղք չունեն, նրան չեն հարվածել, «անգամ  անզգուշությամբ վայր չեն գցել ու վնասվածքներ չեն պատճառել»: Ինքը չի հարվածել նաև կնոջը, քանի որ նախկինում էլ, ներկայումս էլ նրան շատ է սիրում, իրենք արդեն ունեն իրենց նորածին երեխան: Երբ կինը հղի էր, առավել ևս նրա նկատմամբ բռնություն չի գործադրել…

2018 թվականի սեպտեմբերի 28-ի առավոտյան ինքն ու կինը գնացել են գոմ՝ աշխատելու, երեխան քնած է եղել: Երբ գործն ավարտել ու կացարան է վերադարձել, երեխան լաց էր լինում: Այդ օրերին երեխան անհանգիստ էր: Ինքը գնացել է գոմ, քիչ անց վերադարձել, մոտեցել է երեխային, տեսել է՝ նա դեմքի վրա շուռ է եկել ու չի շնչում: Ինչքան հնարավոր է՝ արհեստական շնչառություն է տվել, փորձել է օգնել, բայց երեխան չէր շնչում: Գոռալով կանչել է կնոջը, ասել է՝ չկա երեխան: Կինը ուշաթափվել է:

Ինքը կնոջը դրել է տեղաշորին, կինը հղի էր, ինքը վախեցել է նրա ու երեխայի առողջության համար: Իրենք համաձայնության են եկել, որ ասեն, թե երեխան ընկել է, բայց իրականում երբ իրենք գտնվում էին Գյումրիում, երեխան իրոք ընկել էր իր քրոջ ձեռքից ու գլխի շրջանում վնասվածք էր ստացել: Ինքը քրոջ անունը չի ուզեցել տալ:

Ինքը գործատուին ասել է, թե կինը լավ չի զգում, գործատուն մեքենայով իրենց տարել է Արմավիրի հիվանդանոց: Կնոջը ստուգել ու ասել են, թե ամեն ինչ նորմալ է, նա միայն հուզված է: Իսկ հաջորդ օրն իրեն ձերբակալել են:

Նախկինում ինքն աշխատում էր Գյումրիում, կինը եկել էր իրեն օգնելու, երեխան մնացել էր քրոջ մոտ:Երբ աշխատանքը վերջացրել են, քույրն ասել է, թե երեխան լավ չի,  համարյա չի շնչում: Երեխային տարել են հիվանդանոց, բժիշկներն ասել են՝ թունավորվել է: Երեք օր հետո երեխային տեղափոխել են Երևանի հիվանդանոց, այնտեղ իմացել են, որ երեխան գանգոսկրի կոտրվածք ունի: Երեխային դուրս գրելու ժամանակ բժիշկն ասել է՝ հնարավոր է՝ երեխային վիրահատելու կարիք լինի: Բայց երեխան կարծես թե դեպի լավն է գնացել: Հետո՝ մինչև մահանալը, մոտ տասն օր երեխան էլի անհանգիստ էր, լաց էր լինում, ախորժակ չուներ: Երեխայի մահվան կոնկրետ պատճառն իրեն անհայտ է, բայց ինքը ենթադրում է, թե դա կապ ունի Գյումրիում երեխայի  ընկնելու հետ: Իրենք այնտեղ ոստիկանություն չեն դիմել, որ քրոջը վնաս չտան: Ոստիկանությունում կինն ասել է, թե երեխայի ընկնելու ժամանակ ներկա է եղել, բայց դա ճիշտ չէ:

Երեխայի մահից հետո կինը սուտ ցուցմունքներ է տվել՝ իբր ինքը խմած վիճակում ծեծել է նրան ու երեխային, իբր երեխան իր ծեծի հետևանքով է մահացել: Բայց ո՛չ ինքը, ո՛չ կինը երեխայի մահվան հարցում մեղք չունեն: Իրենք ոչ մի հանցավոր արարք չեն գործել, իրենց հայտնի չէ երեխայի մահվան բուն պատճառը: Ինքը կնոջն ու այդ երեխային շատ էր սիրում, անգամ իր ընտանիքից հեռացել էր, որ  Օ.-ի հետ ապրի:

Ռուստամ Մ.-ն հայտնել է, թե ինքն անմեղ է, խնդրել է իրեն արդարացնել:

Կինը՝ Օ.-ն, նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե իր մեծ որդին՝ 2016 թվականին ծնված, Լոռու մարզում խնամատար ընտանիքում է: 2017 թվին ինքն ամուսնալուծվել է, այդ ժամանակ մեկ ամսական հղի էր: Դեկտեմբերին տղա է ծնվել: Նա կրել է իր ազգանունը: Երեխայի ծնվելուց մեկ ամի առաջ ինքը ծանոթացել էր Ռուստամի հետ: Նա, իմանալով իր հղիության մասին, խոստացել էր ճանաչել հայրությունը ու հոգ տանել նրա համար:

Ինքն ու Ռուստամը մշտական բնակության վայր չունեին: Տեղից տեղ էին գնում, անասնապահությամբ էին զբաղվում: Ռուստամը խմիչքը չարաշահում էր, դրա պատճառով իրենք վիճում էին…

Նախաքննական ցուցմունքում Օ.-ն հայտնել է, թե երեխային ու իրեն ծեծի է ենթարկել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ռուստամը: Տեսնելով, որ երեխան չի շնչում, մահացել է, Ռուստամը գործընկերոջ հետ նախիրը տարել է դաշտ ու վերադարձել է:

Իրենց գործատուի մեքենայով գնացել են Արմավիր, որ ինքը հղիության հետ կապված՝ «կոնսուլտացիա անցնի»: Ռուստամը պահանջել է երեխայի մահվան մասին գործատուին չասել: Նա մեքենայով իրենց տարել է Արմավիր, հետ է բերել՝ այդ ողջ ընթացքում մահացած երեխան իր գրկում էր, ինքը հիվանդանոցում էլ ոչ մի բան չի ասել: Երբ վերադարձել են, Ռուստամը գնացել է դաշտ, դաշտից եկել է հարբած վիճակում, ասել է՝ երեխային հուղարկավորենք, կասենք՝ մայրս ու քույր երեխային տարել են: Ռուստամն ասել է՝ հետքը պետք է կորցնել, որ ինքը չդատվի: Նա ասել է՝ մայրը դու ես, երեխայի մահվան պատասխանատվությունը ընկնելու է քո վրա…

Այդ օրը Ռուստամը հեռախոսով խոսել է քրոջ հետ, ասել է՝ մարդիկ կան, ուզում են երեխային որդեգրեն… Ինքը զայրացել, ասել է՝ թեման փակի, էլ էդ թեմայով չխոսես, երեխուս սպանել-պրծել ես, նոր ես որդեգրում… Ռուստամը սպառնացել ու վախեցրել է իրեն, պահանջել է ոչ մեկին չասել երեխայի մահվան մասին: Երեկոյան գնացել են խանութ, օղի են գնել, նստել են մի տաքսի: Երեխան իր գրկում էր՝ ծածկոցի մեջ փաթաթած: Մի կես ժամ երթևեկելուց հետո Ռուստամը մեքենան կանգնեցրել է դաշտում, վարորդը հարցրել է՝ էս ամայի տեղը երեխայի հետ ի՞նչ եք անելու: Ռուստամն ասել է, թե մայրն ու քույրը գալու են իրենց հետևից: Տաքսու վարորդին ասել են՝ երեխան քնած է: Տաքսու հեռանալուց հետո իրենք մոտ կես ժամ քայլել են դաշտում: Ռուստամն ընկնում էր, քանի որ հարբած էր, ինքը նրան օգնում-բարձրացնում էր: Ռուստամն այդ դաշտին ծանոթ էր, այնտեղ աշխատել էր գարնանը: Նա մոտակայքից բահ է վերցրել, ոչ խոր փոս է փորել, պահանջել է հանել երեխայի հագուստը: Ինքը հրաժարվել է:

Ռուստամը փոսի մեջ կարմիր խալաթ է փռել, երեխային իր ձեռքից խլելով՝ դրել է փոսի մեջ, չկարողանալով հավասարակշռությունը պահել՝ նա էլ է ընկել փոսը ու սկսել է լաց լինել: Երեխայի վրա հող է թափվել: Ինքը չի դիմացել, երեխային մի կերպ փոսից հանել ու փախել է դեպի ասֆալտապատ ճանապարհ, պատահական մեքենայով գնացել է Արմավիրի հիվանդանոց…

Դատարանում կինը ամբողջությամբ հերքել է նախաքննական ցուցմունքը, պնդել է, թե Ռուստամը երբեք իրեն ու երեխային չի ծեծել, ֆիզիկական ցավ կամ վնասվածքներ չի պատճառել: Երեխայի մահվան պատճառն այն է, որ Գյումրիում վայր էր ընկել, ստացել գլխի վնասվածքներ, իրենք այն ժամանակ ճիշտը չեն  ասել՝ չցանկանալով Ռուստամի քրոջ անունը տալ:

Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ Ռուստամին առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատելու համար: Դատավճռում արձանագրվել է. «Նախաքննական մարմինը Ռուստամ Մ.-ի մեղադրանքի հիմքում դրել է միայն տուժող, տուժողի իրավահաջորդ Օ.-ի նախաքննական ցուցմունքը, որը նա ամբողջությամբ հերքել է դատաքննական ցուցմունքով»:

Ըստ դատական ակտի՝ նախաքննական մարմինը չի պարզել երեխային մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, իսկ դատաքննությամբ, ըստ դատական ակտի, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցներն ու հնարավորությունները: «Ըստ էության՝ նախաքննությամբ ու դատաքննությամբ չի հիմնավորվել, որ տուժած երեխային հարվածներ հասցրել ու մահ է պատճառել Ռուստամ Մ.-ն»:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել ու հռչակել է Ռուստամ Մ.-ի անմեղությունը, նրան արդարացրել է՝ մեղսագրված արարքներում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով»:

Կալանքի տակ գտնվող Ռուստամ Մ.-ն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում