Վենեսուելայի հյուսիսում և արևմուտքում հունվարի 18-ին տեղի են ունեցել էլեկտրականության և ինտերնետի զանգվածային անջատումներ: Այս մասին հաղորդել է մոնիթորինգային Netblocks գործակալությունը Twitter-ի իր էջում:
Նշվում է, որ ամենից ավելի դա շոշափել է Տաչիրա, Զուլիա, Մերիդա, Կարաբոբո և Ֆալկոն նահանգները:
Նշվում է նաև, որ էլեկտրականության անջատման հետ ընդհանուր առմամբ բախվել է երկրի 23 նահանգներից 16-ը: