«Եկեք սկսենք նրանից, թե այն ամենը, ինչը գրվել էր իմ կողմից, ինչի հետ էր կապված և որտեղից էր սկսվել։ Իրականում տիկին Հովսեփյանը ինձ՝ իր կուսակցին, մեղադրել էր արարքի մեջ, որն ինձ համար բարոյականության սահմաններից դուրս է։ Իսկ իմ գրածը կախված էր իր վերևում գրված բովանդակությունից, և դրա մեջ իրականում բարի խորհուրդ է եղել, և մեկ խորհուրդ չի եղել»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով իր և Սոֆյա Հովսեփյանի հայտնի վեճին։