Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մոսկվան փախածներին պահում է որպես «զապաս» նռնակ․ նախկինների հույսը հեղաշրջումն է

«Մերժված ուժերը քաղաքական ճանապարհով վերադարձի որևէ շանս չունեն, բայց կան այլ ուղիներ. այդ ուժերը համբերատար սպասում են իրավիճակի փոփոխության և արձանագրում են դա ամեն օր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով հասարակության կողմից մերժված քաղաքական ուժերի՝ իշխանությունների դեմ ուղղված քարոզչության նպատակներին:

Մեր զրուցակցի խոսքով՝ ակնհայտ է, և երկրորդ կարծիք լինել չի կարող, որ իշխանության վարկանիշը անկում է ապրում. «Պատճառն այն է, որ շատ հարցերում իշխանությունը հապաղում է, շատ հանգուցային, սկզբունքային հարցերում ցուցադրում է քաղաքական կամքի բացակայություն, և դա այդ ուժերին շանս է տալիս»:

Քաղաքագետն ընդգծեց՝ Քոչարյանի պաշտպանները շարունակում են ժամանակ ձգձգելու մարտավարությունը. «Եվ հարց է ծագում՝ ի՞նչն է այս ձգձգման նպատակը. նրանք կարծում են՝ իրավիճակ է փոխվելու, և հույսները դրել են հեղաշրջման վրա, որովհետև իրենց ամբողջ հակաքարոզչությունը հենց այդ նպատակին էլ ուղղված է»:

Եթե, օրինակ, իրավիճակը սրվի, և այսօրվա իշխանություններին աջակցող մասսան չլինի այնքան հզոր, որքան 2018-ի ապրիլ-մայիսին, ապա, Արկադի Վարդանյանի խոսքով, այսօրվա իշխանության շանսերը կտրուկ կպակասեն. «Իսկ հասարակության մեջ ավելի ու ավելի մեծ քանակությամբ մարդիկ, ովքեր տարակուսում էին, հիմա արդեն սկսել են զայրույթ արտահայտել: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է բացատրել այն մարտավարությունը, որ Մարալիկում ցանկանում են փակել ծննդաբերական բաժանմունքը: Այսինքն՝ կամաց-կամաց բողոքի ալիքը կարող է ավելի մեծ թափ հավաքել»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «առաջին ջութակի» դերը ստանձնելու հավակնություններին՝ Արկադի Վարդանյանն արձագանքեց. «Հիմա մենք ինչի՞ց ենք բողոքում. էդ Արթուր Վանեցյանը լուսնից իջա՞վ, իրեն ո՞վ է նշանակել ԱԱԾ տնօրեն՝ ո՛չ ես, ո՛չ դուք, ոչ էլ հասարակության պահանջով է նա նշանակվել: Եվ Արթուր Վանեցյանը լավ ա անում, ինչ անում ա. հնարավորություն ստեղծվել է, ինքն էլ անում ա էն, ինչ որ անում ա: Հնարավորություն չստեղծեի՛ք: Եվ դա վերաբերում է ոչ միայն Արթուր Վանեցյանին, այլև Վալերի Օսիպյանին՝ էն մյուս հանցագործին. նա ընդհանրապես կարկառուն հանցագործ է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում