ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ընդունել մեղադրանքները իմպիչմենտի գործընթացի շրջանակներում և կտրականապես հերքում է դրանք: Այս մասին ասվում է իր պատասխանում, որ հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
«Նախագահ Թրամփը կտրականապես և միանշանակ հերքում է բոլոր մեղադրանքները իմպիչմենտի երկու հոդվածներով»,- ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ Սենատը պետք է մերժի իմպիչմենտի ներկայացումը պատասխանում շարադրված պատճառներով:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի փաստաբանները նրա իմպիչմենտի գործընթացը համարել են ԱՄՆ Սահմանադրության խախտում, ինչպես նաև փորձ՝ փոխելու 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, և միջամտություն 2020 թվականի ընտրություններին: