Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոչ այնքան անունն է կարևոր, որքան՝ բովանդակությունը և ձևը. Ի՞նչ սկզբունքներով այսուհետ կհանձնվի պետական մրցանակը

Օրերս ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծին:

Օրենքի նախագծով սահմանվել է 10 պետական մրցանակ.

1) գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

2) երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

6) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

7) ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

8) հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

9) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ,

10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

Կառավարությունն իրավասու է սահմանելու Հայաստանի Հանրապետության մրցանակների այլ տեսակներ, որոնց շնորհման և հանձնման կարգը սահմանում է կառավարությունը:

Ի՞նչ սկզբունքներով պետք է հանձնել պետական մրցանակը, որպեսզի արվեստագետների շրջանում չառաջացնի դժգոհություն, չվիճարկվի, որ այն շնորհվում է ոչ արժանավոր մարդկանց։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ոչ այնքան անունն է կարևոր, որքան՝ բովանդակությունը և ձևը։

«Եթե որոշողը լինելու է լուրջ, կոմպետենտ հանձնաժողովը, և այդ հանձնաժողովի որոշումը չի ենթարկվելու որևէ սրբագրման, կարծում եմ, որ դա կարող է լինել։ Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում։ Սակայն եթե հանձնաժողովի կարծիքը հաշվի չի առնվելու, հանձնաժողովն առաջնորդվելու է ոչ թե ստեղծագործական-գեղագիտական, այլ ուրիշ սկզբունքներով, ինչպես հաճախակի եղել է, ապա կասկած է առաջանալու։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ բովանդակություն ենք մեջը դնում։ Ի տարբերություն կոչումների՝ ժողովրդական, վաստակավոր, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը։ Նա կարծում է, որ հանձնաժողովի ընտրությունը պետք է լինի հրապարակային, այդ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք ունեն հեղինակություն, մասնագիտական համապատասխան որակներ, և պետական մարմնի ստորագրությունը պետք է դառնա զուտ արարողակարգային։

«Հանձնաժողովը պետք է լինի անկախ, փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է ամեն ինչ որոշի, և պետական մարմինը պետք է միայն հաստատի մասնագիտական հանձնաժողովի որոշումը»,- ասաց նա։

Արձակագիր Լևոն Ջավախյանը, որը 2018թ․ ստացել է պետական մրցանակ, կարծում է, որ պետական մրցանակը մշակույթը, գիտությունը խրախուսելու միջոց է։

«Եթե կա դրամական խրախուսանք, ինչպե՞ս կարող է դա պետք չլինել։ Պատկերացրեք, ես Վերնիսաժում եմ կանգնում օրվա հացը վաստակելու համար։ Մշակույթի գործիչը չի կարող իր տունը պահել նրանով, ինչին կոչված է»,- նշեց Լևոն Ջավախյանը։

Ինչ վերաբերում է պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովներին, ապա արձակագիրը նշում է․ «Ես ոչ մի թայֆայի մեջ չեմ եղել, ինձ համար Վերնիսաժում կանգնած էի, այդ հանձնաժողովի յոթ անդամներն էլ ինձ ձայն են տվել՝ առանց լոբբինգի, առանց թայֆաբազության, ուրեմն մի բան գնահատվում է։ Ով չի ստանում՝ ասում են կեղծ է, մարդ են խաղացրել։ Մտածում եմ, որ իմ գիրը, գրականությունն ըստ արժանվույն գնահատվել է»։

Արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը ևս կարծում է, որ պետք է սահմանվի պետական մրցանակ, կարևորը ճիշտ մեխանիզմն է։

«Հանձնաժողովները պետք է գործեն հրապարակային, ամենակարևորն այն է, որ նրանց հեղինակությունը բարձր լինի։ Սա մշակույթը հանրահռչակելու, չափանիշներ սահմանելու տարբերակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Վահրամ Մարտիրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում