ԱՄՆ Ռազմածովային ուժերի հետազոտական լաբորատորիան Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի Սեսիլ օդակայանում փորձարկել է Generation Orbit Launch Services ընկերության X-60A հիպերձայնային հրթիռի շարժիչը: Այս մասին հաղորդում է Aviation Week-ը:
Հրթիռի փորձարկման ընթացքում, որն ավելի վաղ հայտնի էր որպես GOLauncher 1, մասնավորապես ստուգվել է հեղուկային շարժիչի աշխատանքը տարբեր հզորությունների և ուղղությունների դեպքում: