Օրվա ընթացքում անջատողական ստորաբաժանումները 5 անգամ խախտել են հրադադարը Դոնբասում, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրերով արգելված զենքի տեսակներից: Վիրավորվել են Ուկրաինայի զինված ուժերի ութ մարտիկներ: Այս մասին հայտնում են Միացյալ ուժերի գործողությունների շտաբի մամուլի կենտրոնից՝ գրում է korrespondent.net-ը:
Հրաձգությունն իրականացվել է Պեսկի, Կրասնոգորովկա, Պավլոպոլ, Վասիլևկա և Օրեխովո բնակավայրերի տարածքում:
Ռուսաստանի ԱԳՆ-ը նախօրեին հայտարարել էր, որ առաջընթաց չի տեսնում Դոնբասում հակամարտության լուծման գործում: ՍԱԳՆ-ում կարծում են, որ Կիևի նոր կառավարությունը չի շտապում իրականացնել իր նախընտրական խոստումները: