Լիբանանի Կարմիր խաչի գրասենյակը հայտնում է Բեյրութի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ բախումների արդյունքում 75 տուժածների մասին՝ գրում է ria.ru-ն:
«Ներկայում Բեյրութի կենտրոնում բախումների արդյունքում երեսուն մարդ հոսպիտալացվել է: Տեղում օգնություն է ստացել քառասունհինգ քաղաքացի», – ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը, տուժածների թվում են ինչպես ցուցարարներ, այնպես էլ անվտանգության ուժայիններ: Մարդիկ հիմնականում տուժել են արցունքաբեր գազից և նետված քարերից։
Ոստիկաններին հաջողվել է ցուցարարներին հետ մղել խորհրդարանի շենքից դեպի Նահատակների հրապարակ, որտեղ բախումները շարունակվում են: