Չինաստանում առաջացած նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ է, քան պաշտոնական տվյալներն են ասում՝ հայտնում է BBC-ն ՝ վկայակոչելով գիտնականներին:
Հաղորդվում էր, որ արձանագրվել է հիվանդության լաբորատոր ուսումնասիրություններով հաստատված 45 դեպք, բայց բրիտանացի փորձագետները համոզված են, որ իրականում վիրուսով վարակվել է գրեթե 1700 մարդ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման դեպք էր գրանցվել: Ավելի ուշ պարզվել էր, որ հիվանդության պատճառը նախկինում անհայտ տեսակի կորոնավիրուսն էր: Հայտնի է, որ արձանագրվել է վիրուսով վարակվածների մահվան երկու դեպք:
Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, բայց դեպքեր են գրանցվել նաև Թաիլանդում և Ճապոնիայում, ինչն էլ հիմք է տվել գիտնականներին հաշվարկներ անելու՝ ելնելով բնակչության քանակից և վիրուսի առանձնահատկություններից: