Տեխասի նահանգի Ուեյքո քաղաքում գտնվող Mars Wrigley գործարանում պատրաստվել է աշխարհի ամենամեծ Snickers-ը՝ հայտնում է Fox 44-ը:
Ձեռքբերումն արդեն գրանցված է և կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում: Շոկոլադը կշռում է ավելի քան 2,1 տոննա և ունի ավելի քան 60 սանտիմետր լայնություն: Քաշով այն հավասար է 43 հազար ստանդարտ բատոնների: Պատրաստումը տևել է մեկ շաբաթ։
Հեղինակները ոգեշնչվել են Տեխաս նահանգի հեղինակությամբ: Ամերիկացիները կարծում են, որ Տեխասում կարելի է գտնել աշխարհում ամենամեծ չափի ցանկացած սովորական իր: Mars-ի յուրաքանչյուր աշխատակից կստանա աշխարհի ամենամեծ Snickers-ից մի կտոր:
Everything is bigger in Texas! Today, Mars Wrigley unveiled the world's largest chocolate bar ever! The massive Snickers was created in Waco and will be featured in a Super Bowl commercial. INFO: https://t.co/TW6NPhKiDe pic.twitter.com/fd7y0EYyAh
— Christy Soto (@christysotonews) January 16, 2020