Thursday, 28 03 2024
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր

Ռուսաստանը «Թուրքական հոսքով» Թուրքիային «կապում է» իրեն․ Հայաստանն այստեղ որևէ շահ չունի

Թուրքիան և Ռուսաստանը պաշտոնապես գործարկել են «Թուրքական հոսք» գազային ծրագիրը։ Գազատարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին՝ Ստամբուլում, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

«Թուրքական հոսքը» բնական գազի տարանցման նախագիծ է, որի շրջանակներում ռուսական կապույտ վառելիքը Սև ծովի հատակով անցկացված խողովակաշարերի միջոցով պիտի արտահանվի դեպի Թուրքիա, այնտեղից էլ արևելյան, հարավային և հարավարևելյան Եվրոպայի երկրներ։ Նախագիծը քննարկվում է 2014 թվականից, երբ պարզ դարձավ, որ «Հարավային հոսք» ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ․ դեկտեմբերի 1-ին Անկարայում հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսքից»՝ Եվրամիության «ոչ կառուցողական» դիրքորոշման պատճառով։ Մեկ տարի անց, սակայն, գազային նոր նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքները դադարեցվում են 2015 թ․ նոյեմբերի հայտնի միջադեպի՝ Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման և ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով։ Հետագայում, երբ երկու երկրների տարաձայնությունները սիրիական հակամարտության կարգավորման շուրջ հարթվեցին, և երկկողմ հարաբերությունները վերականգնվեցին, աշխատանքները վերսկսվեցին, և հաջողվեց մի քանի տարվա ընթացքում ավարտին հասցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարերի շինարարությունը։

«Թուրքական հոսքը» երկու խողովակաշար կամ այլ խոսքերով՝ երկու գիծ ունի։ Երկրորդ գծի շինարարությունը, ի դեպ, Թուրքիան «Գազպրոմին» թույլատրել է 2018 թ. հունվարին՝ Սիրիայում թուրքական երկրորդ խոշոր ռազմական գործողության՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մեկնարկից մեկ օր առաջ։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը գրում է, որ մոտ 930 կմ երկարություն ունեցող խողովակաշարերով կարելի է տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր (մ³) գազ արտահանել։ Մատակարարումն իրականացվելու է ռուսաստանյան Կրասնոդար երկրամասից։ Առաջին գիծը նախատեսված է Թուրքիայի սպառողների, երկրորդ գիծը հարավային և հարավարևելյան Եվրոպայի երկրների համար է։

Արևմտյան փորձագետներից շատերը թերահավատորեն են մոտենում նշված ծրագրին, բայց ամեն դեպքում «Թուրքական հոսքի» գործարկումը նշանավոր իրադարձություն է Հայաստանի անվտանգության և հայկական շահերի տեսանկյունից թեկուզև տարբեր նշանակություն ունեցող, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր այս երկու երկրների հարաբերություններում՝ առավել ևս վերջին շրջանի բուռն իրադարձությունների խորապատկերին, երբ թուրք-ամերիկյան հարաբերությունները գնալով վատանում են, իսկ թուրք-ռուսական հարաբերությունները՝ գնալով խորանում։ Սրա լավագույն ցուցիչը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) առքուվաճառքի մասին ռուս-թուրքական գործարքն էր, որը շատ լուրջ փորձաքար դարձավ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում։

Ինչպես ռազմական, այնպես էլ էներգետիկ համագործակցության խորացումը, ինչպես հայտնի է, ռազմավարական հարաբերությունների ձևավորման կարևոր բաղադրիչներից են։ Եվ այս իմաստով «Թուրքական հոսքը» և ռուս-թուրքական այլ խոշոր նախագծերը կրկնակի հետաքրքիր են դառնում մեզ համար:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը շատ ոգևորված չէ «Թուրքական հոսքի» գործարկմամբ, քանի որ իր կարծիքով՝ Հայաստանը որևէ օգուտ չունի ո՛չ «Թուրքական հոսքից», ո՛չ էլ առհասարակ ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունից։ Ավելին, թուրքագետի կարծիքով՝ թուրք-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացումը ինչ-որ չափով վտանգ է հայ-ռուսական հարաբերությունների համար։

«Վերջին տարիներին խոշոր էներգետիկ նախագծեր են կյանքի կոչվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, բայց, ցավոք, Հայաստանը որևէ շահ չունի այս ամենից։ Ավելին, թուրք-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացումը, կարելի է ասել, ինչ-որ չափով նաև վտանգ է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին։ Ինչ-որ չափով։ Չեմ ասում՝ շատ մեծ վտանգ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մասնագետը։

Անդրանիկ Իսպիրյանին չի ուրախացնում նաև այն տեսանելի հեռանկարը, որ «Թուրքական հոսքի» շնորհիվ Թուրքիայի ռազմավարական դերն ու ազդեցությունը տարածաշրջանում ամենայն հավանականությամբ կմեծանա, բայց ամեն դեպքում մեր զրուցակիցը կարևոր է համարում ֆիքսել այս հանգամանքը՝ ընդհանուր իրավիճակն ու հետագա ռիսկերը Հայաստանի շահերի տեսանկյունից ավելի ճիշտ գնահատելու համար։ Այս իմաստով մասնագետը համաձայն է գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռահրի այն տեսակետի հետ։

«Ցավոք, այո՛, Թուրքիայի դերը սրանով մեծանում է, և Թուրքիան տարածաշրջանում դառնում է տարանցիկ երկիր՝ և՛ մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, և՛ ստանալով տնտեսական օգուտներ»,- ասաց թուրքագետը։

Իսկ ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների խորացմանը՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարծում է, որ «Թուրքական հոսք» գազատարի միջոցով Ռուսաստանը ևս մեկ անգամ Թուրքիային «կապում է» իրեն։

Բայց մյուս կողմից, նույնիսկ հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային համագործակցության խորացումը երկու երկրների միջև հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանում, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական խորացումը, ռազմական փոխգործակցության ձևավորումն ու էներգետիկ համագործակցության խորացումը՝ մասնագետը դեռևս չի շտապում ասել, թե ռուս-թուրքական հարաբերությունները սկսում են ռազմավարական բնույթ ստանալ։ Իսպիրյանի կարծիքով՝ քանի դեռ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան և Ռուսաստանը չեն կարող լինել ռազմավարական դաշնակիցներ։

«Այս նախագծով Ռուսաստանը մեկ անգամ ևս Թուրքիային, այսպես ասած, կապում է իրեն։ Թուրքիան, այսպես ասած, «տրանզիտ» է դառնալու, այսինքն՝ տարանցիկ երկիր ռուսական գազի համար, և բացի այն, որ Թուրքիան մեծ քանակությամբ գազ կարող է ստանալ իր ներքին կարիքների ապահովման համար, նաև «տրանզիտի» համար մեծ գումարներ է ստանալու։ Չմոռանանք նաև այն, որ Թուրքիայի այդ հատվածում բավական շատ թուրքական շինարարական ընկերություններ են մասնակցել գազատարների կառուցմանը, և Թուրքիան բավական մեծ տնտեսական օգուտներ արդեն քաղել է։ Տարածաշրջանում ռուսական տնտեսական գործոնը մի փոքր ակտիվացավ, քանի որ, ինչպես գիտենք, գազատարը շեղվում է դեպի Բալկաններ։ Եվրոպային գազ մատակարարելու առումով «Թուրքական հոսքը» ուկրաինական հատվածը շրջանցող այլընտրանքային ճանապարհ է։

Ես չէի ասի, թե այս նախագծով ռուս-թուրքական հարաբերությունները մի նոր մակարդակի վրա են բարձրանում, քանի որ նմանատիպ նախագծեր նախկինում էլ ունեին։ Բայց սա, իհարկե, մեկ քայլ առաջ էր։ Եթե նույնիսկ հայտարարություններ էլ լինեն՝ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ռազմավարական հարաբերությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Ասում են՝ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, քանի որ շահերն անընդհատ փոխվում են, բայց ամեն դեպքում դեռ շատ վաղ է խոսել ռազմավարական դաշինքի մասին»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում