Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Եթե չկա գիտակցումը, որ ԱԱԾ տնօրենի սպանությունը պետության երկրորդ դեմքի սպանությունն է` այդպիսի պետությունը միայն ֆորմալ առումով է պետություն

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Որքան էլ ցավալի է արձանագրումը, բայց պետք է նշեմ, որ պետական կառավարման համակարգն այսօր պատրաստ չէ քաղաքական սպանությունների բերած մարտահրավերին։ Անգամ չկա այն ընկալումը, որ այս սպանությանը միանշանակ պետք է հետեւեն ԱԱԾ ղեկավար կազմի պաշտոնանկությունները, ներքին քննությունը ԱԱԾ բոլոր ստորաբաժանումներում եւ այլն։

Երեկ լսում էի կառավարող ուժի մի պատգամավորի ու կարող եմ ասել, որ նման պրիմիտիվ մտածողությունը չարիք է պետության համար։ Տգիտությունն իր հերթին քանդում է ամեն դրական բան, որ այս ընթացքում ստեղծվել էր առանձին անհատների ջանքերի շնորհիվ։ Հայտարարել, որ պատկան մարմինները զբաղվում են դեպքի հանգամանքները պարզելով, դա շատ քիչ է ու դա դեռեւս պետական կառավարում չէ։ Հարգելի՛ պարոնայք ու տիկնայք, ԱԱԾ-ն նրա համար չէ, որ դեպքերի հետեւից գնա, կամ ինչ-որ կոռուպցիոներների բացահայտի։

ԱԱԾ-ն նրա համար է, որ ազգային անվտանգությանը վերաբերող վտանգավոր մտադրությունները, ծրագրերը նախականխի, պետությանն ու հանրությանը վտանգ ներկայացնող արտաքին ու ներքին սուբյեկտների քայքայիչ գործունեությունը վեր հանի ու խափանի։ Այսօր կա բոլորիս հայտնի հրեշավոր դեպքը ու առնվազն եթե չլինեն մի քանի տասնյակ պաշտոնանկություններ, մի քանի հարյուր պաշտոնի իջեցումներ ու նկատողություններ, ուրեմն պետության մեջ կառավարման համակարգը գետնին է հավասարեցված։ Ազգային անվտանգությունը պետության ողնաշարն է։

Արդեն երկու տարի փորձում եմ շատ քաղաքական դեմքերի նման տարրական բաները փոխանցել, դիմացս հայկական տգիտությունն է երեւակվում։ Եթե չկա գիտակցումը, որ ԱԱԾ տնօրենի սպանությունը պետության երկրորդ դեմքի սպանությունն է, ուրեմն այդպիսի պետությունը միայն ֆորմալ առումով է պետություն։ Էլ ինչ է պետք, որ թմբիրից շատերը դուրս գան։ Հեղափոխությունը կայֆ էր, ստացաք, դե լրջացեք։ Հաջորդն առաջին դեմք կարող է լինել (ներկա կամ նախկին՝ կարեւոր չէ)։ Նման երկրաշարժից հետո ձեր երեխայական թոթովանքները չեն անցնելու, դուք եք պատժվելու։

Այսօր պատժեք թերացողներին, որ վաղը կարողանաք փողոց դուրս գալ ու որպես չափահաս քաղաքացի հանդես գալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում