Լուրեր
Մենք դեռ անելիք ունենք. Բաքվի ջարդերին պետք է տրվի իրավական և քաղաքական գնահատական. Արցախի ՄԻՊ
  • 15:50
  • 2020-01-18
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշեց. «Բաքվի հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Միանշանակ է, որ Բաքվի ջարդերի կազմակերպիչը ադրբեջանական պետությունն է: Խորհրդային Միության իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեին՝ իրենց մի քանի օրվա  անգործության կամ թողտվության պատճառով»:

Նրա խոսքով՝ ջարդարարներն աշխատում էին կոնկրետ պատրաստված ցուցակներով. «Տեղի են ունեցել բոլոր տեսակի իրավախախտումները: Մենք դեռ անելիք ունենք՝ իրավական և քաղաքական գնահատականների առումով»:

Արցախի ՄԻՊ-ը ընդգծեց՝ եթե Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն, ինչպես իրենք են ասում, պետք է առերեսվի իր անցյալի հանցագործություններին. «Այլապես ատելությունը իրենց դեմ է դուրս գալու»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *