Լուրեր
Մենք մանկուրտ չենք. միշտ իմացել ենք, որ մեր հայրենիքը Հայաստանն է. Բաքվի ջարդերի ականատես
  • 15:46
  • 2020-01-18
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

Բաքվի ջարդերի ականատես, Արցախի փախստականների ՀԿ նախագահ Սանասար Սարյանը նշեց, որ Բաքվում հայերը դիմել են ինքնապաշտպանության. «Հակառակ դեպքում զոհերն ավելի շատ կլինեին: Այս մասին պետք է տեղեկացնել միջազգային կառույցներին, որովհետև հարգում են այն ազգին, որը կարողանում է պաշտպանվել»:

«Մենք մանկուրտ չենք. միշտ իմացել ենք, որ մեր հայրենիքը Հայաստանն է»,- ընդգծեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *