Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը հայտարարեց. «Ցեղասպանությունը ավելի սարսափելի բան է, քան պատերազմը. դա մենք տեսել ենք մեր աչքերով»:
Նրա խոսքով՝ ադրբեջանահայության ցեղասպանությունը հայկական երկու պետականությունների ձեռքում սուր վահան է՝ ընդդեմ ադրբեջանական քարոզչամեքենայի. «Սեփական մայրաքաղաքում այդ ցեղասպանությունից հետո Ադրբեջանը որևէ իրավունք չունի հավակնելու Լեռնային Ղարաբաղի պատկանելությանը որևէ կարգավիճակում»:
Գրիգորի Այվազյանը Հայաստանի և Արցախի խորհրդարաններին կոչ արեց Ադրբեջանում կատարվածին տալ հստակ իրավական և քաղաքական գնահատական. «Բաքվում կատարվածը Ադրբեջանի աքիլլեսյան գարշապարն է, և հանցագործություն է այդ հաղթաթուղթը չօգտագործելը: Բաքվում կատարվածը պաշտոնապես պետք է ճանաչել որպես ցեղասպանություն»:
Նա հույս հայտնեց, որ գործուն միջոցառումներ կձեռնարկվեն, ոչ թե հաջորդ անգամ կհանդիպեն Բաքվի ջարդերի 60-րդ տարելիցին:
Մանրամասները՝ տեսանյութում: