«Մենք չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո, կարծում եմ, հայտարարություն կլինի»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Սրա պատասխանը, պատգամավորի խոսքով, պիտի տա իրավապահ համակարգը: