Լուրեր
Արցախի իշխանությունն այն ոճը չուներ, ինչ Հայաստանում, որ մենք մտածենք հեղափոխության մասին․ Արզիկ Մխիթարյան
  • 17:40
  • 2020-01-18
  • Դիտումներ՝ *

Արդեն քանի տարի է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները, որոնք սկզբում ընթանում էին նաև Արցախի մասնակցությամբ, իսկ հետո միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք միշտ էլ հույս ենք պահել, որ արդարացի գնահատական կտրվի այս հարցի լուծմանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:

«Բայց ցավոք, պետք է նշեմ, որ մինչ օրս որևէ լուրջ փաստաթուղթ չենք ստացել, որը կարող է գոհացնել արցախցուն և մենք կարողանանք ելնելով այդ փաստաթղթից մեր սկզբունքները ներկայացնել»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, բայց բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել չի հաջողվել, Արզիկ Մխիթարյանը դա որակեց որպես անատամ հայտարարություն. «Որովհետև այն բովանդակային առումով ոչինչ չի տալիս»:

  • Դիտումներ՝ *