Tuesday, 19 03 2024
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ

Մենք աշխարհի ամենադմբո և հետամնաց ժողովուրդն ենք հավաքական իմաստով․ Ստեփան Փարթամյան

Սփյուռքը շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի զարգացման հարցում. Սփյուռքը ոչ միայն աշխարհասփյուռ հայկական համայնքներն են, այլ նաև ռեսուրսներ՝ կադրային, մաշկութային, ինստիտուցիոնալ… Ինչպե՞ս ենք օգտագործում Սփյուռքի ներուժը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց հաղորդավար, պրոդյուսեր Ստեփան Փարթամյանի հետ, ով թավշյա հեղափոխությունից հետո տեղափոխվել է Հայաստան, որոշել է ապրել և աշխատել այստեղ: «Հեղափոխությունից առաջ էի որոշել գալ Հայաստան, այնպես պատահեց, որ հեղափոխություից հետո եկա: Ես շատ հանգիստ եմ, քանի որ այս երկիրն ընդունել եմ այնպիսին, ինչպիսին կա: Սփյուռքահայերից շատերն այն երկրի չափանիշներն են ուզում այստեղ տեսնել, որ երկրում որ իրենք ապրում են: Բայց ժամանակ է պետք, ժամանակի ընթացքում փոփոխություններ կլինեն, ես շատ ուրեխ եմ, որ իմ աչքի առաջ տեսնում եմ, որ փոփոխություններ են կայանում այստեղ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հեղափոխությունից հետո որակական նոր փուլ են մտել: Ստեփան Փարթամյանը համաձայն չէ այդ տեսակետի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանը և Սփյուռքը զուգահեռ գծեր են, որոնք երբեք չեն խաչաձևվել, և մեկը մյուսի մասին առասպել ունի. «Սփյուռքը կարծում է, որ Հայաստանը ամենալավն է, ամենամաքուրն է՝ թե՛ մշակութային, թե՛ քաղաքական առումով, իսկ Հայաստանը տեսնում է Սփյուռքի նյութական առավելությունը, և համարում է, որ պետք է ընծայի Հայաստանին: Դեռևս ոչ մի բան չի փոխվել… Կեղծավորություն կա Սփյուռքի և հայրենիքի միջև»:

Ս. Փարթամյանի կարծիքով՝ Սփյուռքն էլ իշխանափոխության կարիք ունի. «Մեր սփյուռքյան կազմակերպությունները ղեկավարողները պետք է իրենց աթոռներից հեռանան և երիտասարդությունը փոխարինի նրանց»:

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայը հայ է իր մշակույթով: «Մենք այսօր օտարամոլ ենք դարձել, մեր մշակույթը օտար լեզուներով, երաժշտությունով ենք հարստացնում, դա կհանգեցնի մեր ազգի վախճանին,- մտահոգություն հայտնեց մեր սփյուռքահայ զրուցակիցը,- Հանրապետության հրապարակում Նոր տարուն ցիգանական երեկո էր, և ես 10 րոպե հետո հեռացա հրապարակից: Եթե մեր մշակույթը հզորացնենք, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդը ավելի հպարտ կլինի իր հայկականությամբ»:

«Մենք աշխարհի ամենախելացի՞ն ենք, ո՛չ, ամենադմբո ազգն ենք, առանձին վերցրած՝ հայը կարող է լինել գլխավոր գիտնականը որևէ ոլորտի մեջ, բայց հավաքական իմաստով մենք ամենահետամնաց ժողովուրդն ենք, քանի դեռ մեր հույսը Արևմուտքի և Արևելքի վրա ենք դրել, և չենք անդրադառնում, որ մեջտեղը մենք ենք՝ արևը մենք ենք»,- ընդգծեց Ս. Փարթամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում