ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ցավակցական ուղերձ էր հրապարակել՝ տեղի ունեցածը որակելով «շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի»:
Այսօր, լրագրողների հարցին, թե տեղի ունեցածի մեջ Թաթոյանը ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, վերջինս տվեց հետևյալ պատասխանը. «Անձամբ ճանաչում էի: Պարոն Կուտոյանը աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2006-2010թթ.: Ցավակցություն էինք հայտնել պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից»: