Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:
«Ես ցանկանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը առնվազն մտքում ուխտ անի, որ Երկիր մոլորակի վրա՝ ցանկացած տարածքում, եթե հայ մարդու նկատմամբ ոտնձգություն է կատարվում, ապա դա անպատիժ չպետք է մնա»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ պետք է իրավական նորմեր գտնել այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: