Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգայի վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը խորապես վշտացած է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Գագիկ Հարությունյանի գրասենյակից։
Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը, իր ցավակցությունն է հայտնում Կուտոյանի ընտանիքին ու հարազատներին: