Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասում բացվելու է խաղատուն, որտեղ խաղադրույքները կատարվելու են վենեսուելական կրիպտոարժույթով, հայտնում է El Nuevo Herald հրատարակությունը:
Միջազգային խաղատունը բացվելու է Humboldt հյուրանոցում: Մադուրոյի խոսքով, խաղատնից ստացված ողջ հասույթը կուղղվի առողջապահության և կրթության ոլորտներին:
Մադուրոն նաև նշել է, որ խաղադրույքները հնարավոր կլինի կատարել միայն կրիպտոարժույթով, որը հնարավոր կլինի փոխանակել «յուանով, իենով, դոլարով, եվրոյով կամ ցանկացած այլ կրիպտոարժույթով»: