Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:
«Մենք պարտավոր ենք ՌԴ Պետդումայում տարածել հատուկ տեղեկանք այն մասին, որ 1988թ. Ադրբեջանում պղծվել են Խորհրդային Միության կրկնակի հերոսներ Նելսոն Ստեփանյանի և Հովհաննես Բաղրամյանի հուշարձանները. մի՞թե նրանք էլ էին ֆաշիստներ: Այս մասին պետք է իմանան ռուսները»,- հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Գարեգին Նժդեհին նվիրված հայտարարություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: