Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Սերժ Սարգսյանի սպանված երրորդ օգնականը. Ինչ ընդհանուր բան կա այդ դեպքերի միջև

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանություն/սպանությունից հետո կարծիքներ են հնչում, զուգահեռներ են անցկացվում նախկինում տեղի ունեցած մի քանի սպանությունների միջև, մասնավորապես նշվում է, որ Կուտոյանը Սերժ Սարգսյանի երրորդ օգնականն էր, որը այլևս չկա: Առաջինը՝ 2001 թվականին սպանված Գագիկ Պողոսյանն էր՝ Իմակի Գագոն, որը այն ժամանակվա վարչապետի վերահսկողական ծառայության պետն էր և խորհրդականը, երկրորդը Գևորգ Մհերյանն էր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավական հարցերով նախկին օգնականը, որը սպանվեց 2009 թվականին իր տան շքամուտքում։ Նրա սպանությունը ևս առ այսօր շարունակում է մնալ չբացահայտված:

Գևորգ Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի բազմաթիվ բողոքներից հետո ամիսներ առաջ գործի քննությունը տեղափոխվեց ԱԱԾ քննչական վարչություն, սակայն դրանից հետո էլ որեւէ էական առաջընթաց չկա գործի բացահայտման մասով:

«Առաջին լրատվական»-ը Պետրոս Մհերյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է զուգահեռներ անցկացնել Գևորգ Մհերյանի ու Կուտոյանի դեպքերի միջև՝ հաշվի առնելով նրանց զբաղեցրած պաշտոնները և ի պաշտոնե նրանց տիրապետած ինֆորմացիայի ծավալը.«Ճիշտն ասած ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում: Ես իմ համար ունեմ արված ենթադրություններ, եզրակացություններ, բայց չեմ կարող դրանք ասել: Քննությունը թող պարզի ու տեսնեմ՝ ընդհանուր բան կա այդ դեպքերի միջև, թե ոչ: Ինձ հարց մի տվեք, ես ոչինչ չեմ ուզում ասել»,-ասաց Մհերյանը:

Ինչ վերաբերում է Գևորգ Մհերյանի սպանության գործին, ապա նրա հայրը, ով ժամանակին լիահույս էր, որ ԱԱԾ վարույթում այս գործը կբացահայտվի, այլևս թերահավատ է գործի բացահայտման առումով.«Երբ հարցնում եմ, ասում են, որ գործ են անում, բայց թե ինչ են անում, չգիտեմ, արդյունքը չեմ տեսնում, ոչ էլ երևի կտեսնեմ»,-ասաց Մհերյանը՝ հավելելով, որ իր կարծիքով քաղաքական կամքի բացակայության հետևանքով գործը չի բացահայտվում.«Եթե կամք լինի մի ամսում կբացահայտեն: Ուրեմն կամք չկա՝ ոչ էն իշխանության մոտ կար, ոչ էլ՝ այս իշխանության:

Հակառակ դեպքում բավականին լուրջ փաստեր կան, որի պարագայում կարելի է շատ արագ գործը բացահայտել: Ուրեմն առայժմ ցանկություն չկա, իսկ թե դա ինչով է պայմանվորված, երբևէ այդ ցանկությունը կառաջանա, թե ոչ, չեմ կարող ասել»,-ասաց Մհերյանը:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավական հարցերով նախկին օգնական Գևորգ Մհերյանը սպանվեց 2008 թվականի մարտյան դեպքերից մեկ տարի անց՝ 2009 թվականին, իր տան մուտքի մոտ, 36 տարեկան հասակում: Կուտոյանը 38 տարեկան էր:

Պետրոս Մհերյանը մշտապես իր հարցազրույցներում որդու սպանության մեջ մեղադրել է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։

Հիշեցնենք նաև, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՔԾ հաղորդագրության մեջ Ալիկ Սարգսյանի անվանը զուգահեռ նշվում է նաև նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունը: ՀՔԾ հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ Ալիկ Սարգսյանը, Գևորգ Մհերյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, ըստ էության, պարտակել են Մարտի 1-2-ի իրադարձությունները, կեղծել փաստաթղթեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում