Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Արցախցիների կյանքը սակարկման ենթակա չէ. Այլևս երբեք թույլ չենք տալու հակահայկական ջարդեր. Ռուբինյան

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

«Իմ տատը որբացել է 1920թ. Շուշիի ջարդերի հետևանքով: Նրա թոռը՝ մայրս, ծնվել և իր կյանքի առաջին տարիներն անցկացրել է Բաքվում և ճակատագրի հեգնանքով՝ պատճառը, որ նա և իր ընտանիքը փրկվել են Բաքվի ջարդերից, հակահայկական խտրականության մեկ այլ դրսևորում է, որովհետև նրա հայրը՝ պապս, կրկին ճակատագրի հեգնանքով՝ մասնակցել էր Հայրենական պատերազմին, հասել էր Բեռլին, և 1970թ. ստիպված էր եղել իր ընտանիքով տեղափոխվել Երևան: Կոնկրետ իմ ընտանիքի դեպքում կարելի է տեսնել այն հակահայկական գիծը, որ իրականացրել են հայության հանդեպ: Ցավոք, այս քաղաքականությունը շարունակում են»,- հայտարարեց ԱԺ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նշելով, որ «յան» ազգանունով մարդիկ չեն կարող մուտք գործել Ադրբեջան՝ Ռուբինյանն ասաց. «Սա խայտառակություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ Եվրոպայի, աշխարհի համար. հայատյացությունը միայն հայերի հարցը չէ, այլ այն պետք է լինի ամբողջ աշխարհի հարցը»:

«Ադրբեջանին Արցախը պետք է որպես տարածք՝ առանց մարդկանց, և Ադրբեջանը նպատակային քաղաքականություն է որդեգրել հայերին բնաջնջելու իրենց պատմական հայրենիքի այս հատվածից ևս: Սրան ի պատասխան՝ ես ուզում եմ ասել՝ արցախցիների կյանքը սակարկման ենթակա չէ, Արցախի ժողովրդի անվտանգությունը զիջման ենթակա չէ Ադրբեջանի հայատյաց և բռնապետական ռեժիմին, և այլևս երբեք պատմական մեր հայրենիքում չեն լինելու հակահայկական ջարդեր, որովհետև մենք դա թույլ չեն տալու:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում