Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Նաիրի Հունանյանն այս քայլով փորձում է մի կողմից՝ իր վրա ուշադրություն հրավիրել, մյուս կողմից՝ գործարք առաջարկել իշխանությանը»

«Ես, իհարկե, այդ ոճրագործի ասածները երբեք հալած յուղի տեղ չեմ ընդունել և ընդունում, բայց ցանկացած տեղեկություն, որը նա կարող է հաղորդել, ստուգվելուց հետո կարող է օգտակար լինել քրեական գործի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի նամակին։

Նշենք, որ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել, սակայն նշեցին, որ նամակի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ։

Մեր դիտարկմանը՝ մամուլում նամակի բովանդակության վերաբերյալ հրապարակումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, կառավարության լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը նույն պատասխանը տվեց. «Նամակի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ»։

Հիշեցնենք նաև, որ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը և պատրաստակամություն է հայտնել մասնակցելու գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել և աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»։

Բախշյանի խոսքով՝ բոլոր վերապահումներով հանդերձ, կարծում է, որ Նաիրի Հունանյանը, որպես բանականություն ունեցող մեկը, հետևում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպիսի փակ դռներ են բացվում, ինչպիսի  երևույթների մասին է այլևս խոսվում, և միգուցե Նաիրի Հունանյանի խիղճն արթնացել է, և նա մտածում է  խոսել կազմակերպիչների մասին։ «Բայց դա ասում է  մեկը, ով 2000 թվականի մայիսից հետո կատեգորիկ հերքում էր կազմակերպիչների առկայությունը, պնդում էր, որ դա իր առաքելությունն է եղել, որ ինքը եկել էր երկիրը փրկելու։ Այնպես որ, կրկնում եմ, ես հալած յուղի տեղ չեմ ընդունելու Նաիրի Հունանյանի հայտարարությունները, նրա խոսքերը, բայց հետաքրքիր  բանալի բառ կա այս ամենում, որը վերաբերում է կազմակերպիչների մասին ասելիք ունենալուն։ Ցանկացած տեղեկություն կարող է օգնել գործին, իհարկե՝ 10 անգամ օպերատիվ եղանակով ստուգելուց հետո»,- ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով, որ անջատված մասով քրեական գործի 17 հատորին ծանոթանալուց հետո բազմաթիվ հարցեր են իր մեջ առաջացել Նաիրի Հունանյանի, նրա գործողությունների հետ կապված, որ վերջինս այլևս խուսափելու տարբերակ չունի և անպայման պետք է խոսի։

Անահիտ Բախշյանը պնդեց՝ անջատված մասով գործը պետք է քննեն առանձին քննչական խմբի շրջանակներում, «մաքուր» քննիչների ներգրավմամբ, ինչի նպատակով էլ իրենք համապատասխան միջնորդություն են ներկայացրել: «Պատահական չէ, որ ես առաջարկում եմ քննչական խումբ ստեղծել այն մարդկանցից, ովքեր նախկինում չեն կեղտոտվել այս և որևէ այլ գործով։ Նրանք  իրենց արածները կոծկելու համար պետությանը նորից կտանեն փակուղի։ Խայտառակ կլինենք աշխարհով մեկ»,- ասաց Բախշյանը։

Նշենք, որ Անահիտ Բախշյանը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին, որպեսզի Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ անջատված մասով գործի քննությունը վերցվի ԱԱԾ-ից և հանձնարարվի ՀՔԾ-ին և ստեղծվի քննչական խումբ։ Գործը, հիշեցնենք, ԱԱԾ-ին էր մակագրվել դատախազության կողմից Անահիտ Բախշյանի դիմումից հետ։ Դրանից հետո Բախշյանը հայտարարեց, որ չի վստահում ԱԱԾ-ին, և գործի քննությունը անպայման պետք է տեղափոխվի ԱԱԾ վարույթից։

«Ի սկզբանե հենց ԱԱԾ-ն է Հոկտեմբերի 27-ի գործը սխալ ճանապարհով տարել։ Իրենք են սարքել այդ գործը այդպես: Հիմա նորից ենք ուղարկում իրենց, որ ի՞նչ լինի: Ես վստահություն չունեմ, որ ԱԱԾ-ն կարող է ներկայումս էլ օբյեկտիվ քննություն իրականացնել: Ես համարում եմ, որ հեղափոխությունից հետո էլ ԱԱԾ-ում ոչինչ չի փոխվել: Ես մտահոգ եմ»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր տիկին Բախշյանը:

Վերջերս Նաիրի Հունանյանին ԱԱԾ մեկուսարանում տեսակցած և երկու ժամ նրա հետ առանձնազրույց ունեցած ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝ նկատեց, որ հանդիպումից իր ստացած տպավորություններից ելնելով չի կարծում, որ Նաիրի Հունանյանը ինչ-որ նոր ասելիք ունի կազմակերպիչների մասով:

«Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից իմ ստացած տպավորությունները շատ հակասական են և ոչ միարժեք: Եթե ընդհանրացնեմ իմ տպավորությունները, ապա չեմ կարծում, թե Նաիրի Հունանյանը կազմակերպիչների մասով ինչ-որ նոր ասելիք ունի: Համենայնդեպս, ինձ հետ հանդիպման ժամանակ նա այդ մասին խոսում էր շատ քամահրանքով ու հեգնանքով, չեմ կարծում, թե անցած մի քանի ամիսների ընթացքում ինչ-որ բան է փոխվել նրա դիրքորոշումներում: Ավելի շատ հակված եմ կարծելու, որ Նաիրի Հունանյանն այս քայլով փորձում է մի կողմից՝ իր վրա ուշադրություն հրավիրել, մյուս կողմից, պայմանականորեն ասած, գործարք առաջարկել իշխանությանը՝ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով ինչ-ինչ ցուցմունքների դիմաց ազատության ակնկալիքով: Այդ առումով Նաիրի Հունանյանի ցանկացած քայլին կամ խոսքին պետք է վերաբերվել չափազանց զգուշավորությամբ ու կասկածամտությամբ: Նա մարդ է, ով պատրաստ է ամեն ինչի՝ ազատության մեջ հայտնվելու համար»,- ասաց Բաբաջանյանը:

Նա հավելեց. «Հետևաբար իշխանությունները պետք է չափից ավելի ուշադիր ու զգուշավոր լինեն նրա հետ կապված ցանկացած հարցում: Չպետք է բացառել, որ Նաիրի Հունանյանը կարող է փորձել որոշակի դերակատարություն ստանձնել՝ գործն ուղղորդելով ցանկացած, կամայական սցենարով: Իսկ դա կարող է մեծապես վնասել կազմակերպիչների մասով գործի իրական բացահայտմանը՝ ուշադրությունը շեղել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, գործի հետ կապ ունեցող իրական դերակատարներից: Այնպես որ, կրկնում եմ, Նաիրի Հունանյանի նամակին պետք է վերաբերվել զգուշավորությամբ և չգերագնահատել նրա պատրաստակամությունը: Շատ ավելի կարևոր եմ համարում Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի սկսած գործընթացը»։

Արման Բաբաջանյանն ասաց, որ կիսում է Անահիտ Բախշյանի մտահոգությունները՝ կապված ԱԱԾ-ի կողմից գործը լիարժեքորեն քննելու անկարողության հետ: «Չափազանց կարևոր է նաև տիկին Բախշյանի պահանջը, ըստ որի՝ պետությունը պետք է իրեն տուժող ճանաչի Հոկտեմբերի 27-ի գործով: Բոլոր այս հարցերը չափազանց կարևոր են: Բայց, ինչպես առիթ եմ ունեցել նշելու, կարծում եմ, որ այսօր մեր պետությունը՝ իր իրավապահ և դատական համակարգերով, ընդհանրապես հանրային կառավարման ողջ համակարգը պատրաստ չէ Հոկտեմբերի 27-ի լիարժեք և ամբողջական բացահայտմանը: Մենք՝ որպես պետություն ու հասարակություն, ցավոք, դեռ չունենք դրա համար անհրաժեշտ պետական ու հանրային դիմադրողականություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում