Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Եկեք պարտավորվենք, որ կլինենք միասնական և մի բռունցք կկազմենք. Սասուն Միքայելյան

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

«Բաքվի ջարդերը դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանության շարունակությունն էին՝ նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա նշեց, որ ինքը ականատես է եղել Մարաղայի կոտորածներից մազապուրծ եղածներին. «Երբ վիրավորված հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից: Նրան ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել, մարմինը մաշվել էր, մնացել էին գրեթե միայն ոսկորները: Բարեբախտաբար, բժիշկների շնորհիվ նա փրկվեց: Նման անմարդկային վերաբերմունքի էին արժանանաում ոչ միայն կենդանի մարդիկ, այլև մեր նահատակված ընկերները»:

Սասուն Միքայելյանի խոսքով՝ քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին և իր աջակցությունը հայտնի ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին: «Մենք իրավունք ունենք աշխարհից պահանջելու ոչ միայն դատապարտում, այլև այդ դեպքերի կրկնման իսպառ բացակայությանն ուղղված գործուն քայլեր: Չպետք է հույս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել մարդասպաններին»,- ասաց նա՝ հիշեցնելով ապրիլյան քառօրյա պատերազմը:

Պատգամավորը հավելեց՝ քանի դեռ աշխարհը չի կարող կանխել Ցեղասպանության կրկնությունը, մեզ մնում է ապավինել միայն սեփական ուժերին. «Իսկ դրա միակ երաշխիքը մեր միասնականությունն է: Եկեք պարտավորվենք, որ մեր միասնականությամբ և բռունցքված կամքով երբեք այլևս թույլ չենք տալու, որ մեր նկատմամբ որևէ ցեղասպանության որևէ փորձ ձեռնարկվի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում