Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանում այրվել է ուղևորափոխադրող ինքնաթիռի շարժիչը։ Ինքնաթիռը պետք է Վիետնամի Կամրան քաղաք թռչեր։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:
Նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը գործարկելիս վառելիքը բոցավառվել է: Օդանավի անձնակազմը հրշեջ համակարգ է կիրառել։ Ինքնաթիռում եղել է ավելի քան 180 ուղևոր, բոլորը տարհանվել են:
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, չվերթը կիրականացնի պահուստային ինքնաթիռը, սակայն թռիչքի ժամը նա չի նշել։