ԱՄՆ պաշտպանության նախարար Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Ներկայումս մենք Իրաքից զորքերը դուրս բերելու ծրագրեր չունենք»,- ասել է նախարարը, հավելելով, որ Վաշինգտոնը ցանկանում է «ինքնիշխան և բարգավաճող Իրաքի գործընկերը լինել»։
Նա նաև ասել է, որ ամերիկյան զորքերը Իրաքում «բարու ուժեր» են հանդիսանում, նրանք օգնում են ՆԱՏՕ-ին պայքարել «Իսլամական պետության» դեմ։