ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է բանակցություններ վարել իր իրաքցի գործընկերոջ՝ Բարհամ Սալեհի հետ՝ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Այս մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը՝| հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Ֆորումը տեղի է ունենալու հունվարի 21-24-ին։ Ինչպես պատմել են աղբյուրները, դրա ընթացքում հնարավոր է երկու երկրների առաջնորդների հանդիպում տեղի ունենա։
Ներկայումս բանակցությունների անցկացման շուրջ խորհրդակցություններ են տեղի ունենում։
Ինչպես նշվում է, Սպիտակ տանը հավանություն են տվել Թրամփի և Սալեհի հնարավոր հանդիպմանը։