Սիրիայի Իդլիբ և Հալեպ նահանգներում կառավարական ուժերի դիրքերի վրա գրոհների ժամանակ մոտ 50 զինյալներ են ոչնչացվել, հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Յուրի Բորենկովը:
Բորնկովը նշել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հունվարի 16-ի երեկոյան փորձել են ճեղքել կառավարական ուժերի դիրքերը Իդլիբ և Հալեպ նահանգների մի քանի բնակավայրերի տարածքում: Սիրիայի զինված ուժերը պահել են իրենց դիրքերը:
Բորենկովը նաև հաղորդել է, որ հունվարի 17-ին գրոհայինները ԱԹՍ-ների օգնությամբ գրոհել են կառավարական զորքերի դիրքերը Հալեպ քաղաքում, Ասադի Ակադեմիայի տարածքում: Երկու սիրիացի զինվոր զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել: Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զինյալների հետ բախումների հետևանքով 12 սիրիացի զինծառայող է զոհվել, 24-ը՝ վիրավորվել: