Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Աղքատության հաղթահարման բարդ մոդելներ մտածել պետք չէ, այն շատ պարզ լուծում է ենթադրում

«Աղքատության արձագանքմանն ուղղված պետական քաղաքականությունը չի ստեղծել արժանապատիվ և պաշտպանված միջավայրում ապրելու հնարավորություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Կարելի է երկար քննարկել այն հարցը, թե ինչ նպատակներով է սա արվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անահիտ Սիմոնյան, որը բազմաթիվ ուսումնասիրություններ, զեկույցներ է պատրաստել Հայաստանում աղքատության վիճակի հետ կապված։

Սիմոնյանը համակարծիք է վարչապետի հետ, որ նախկինում իշխանության անմիջական նպատակներից է եղել աղքատության «կոնսերվացման» միջոցով իշխանության վերարտադրումը։

Նշենք, որ հունվարի 15-ին կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ կապված Հայաստանում աղքատության հաղթահարման հետ։ Վարչապետը նշել է, որ Հայաստանում պետք է ներդրվի սոցիալական ապահովության նոր համակարգ։

Վարչապետն իր խոսքում նշել է, որ տարիներ շարունակ՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար, կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը, պահպանմանը։ «Այսինքն՝ մենք համակարգով խնդիր չենք լուծել։ Այսօր էլ մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ։ Եվ ասում ենք՝ այ տես, թե պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ կզրկենք աղքատության նպաստից»,-ասել է վարչապետը և հավելել, որ գաղափարական տրանսֆորմացիան, որը հիմա իրենք առաջարկում են՝ այն է, որ համակարգը օգնի մարդուն ոչ թե մնալ աղքատության մեջ, այլ օգնի հաղթահարել այդ աղքատությունը։

Վարչապետը նշել է, որ նախկինում ձեռնտու էր, որ աղքատը մնա աղքատության մեջ, քանի որ ընտրությունների ժամանակ այդ աղքատը շատ հակված կլինի վերցնել 5-10 հազար դրամ և գնալ ու քվեարկվել այդ գումարը տված ուժերին ու թեկնածուին։ «Իսկ հիմա մենք շահագրգռված ենք, որ աղքատության մեջ գտնվող մարդը հաղթահարի այդ աղքատությունը շատ պարզ պատճառով, քանի որ մենք ասում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Շատ կարևոր է, որ արձանագրենք նպատակը, իսկ մենք ուզում ենք, որ կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնենք, որ ինքը դառնա արժանապատիվ, իր աշխատանքով իր բարեկեցությունը ապահովող արժանապատիվ և հպարտ քաղաքացի»,- ընդգծել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ աղքատության նպաստ պետք է ստանան բացառապես նրանք, ովքեր օբյեկտիվորեն անաշխատունակ են, ունեն սահմանափակումներ և իրենց կարիքները չեն կարող հոգալ, իսկ մնացածի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի այնպես, որպեսզի այդ մարդիկ շահագրգռված լինեն աշխատել։

Անահիտ Սիմոնյանի դիտարկմամբ՝ ավելի կարևոր է հասկանալ և արձանագրել, թե քաղաքականության ինչ մոդելի մասին է խոսք գնում, և ինչպես պետք է այդ մոդելը փոխվի։ «Ձևավորված պետական քաղաքականության առանցքային խնդիրն այն է, որ տվյալ քաղաքականությունը չի եղել իրավունքահենք, չի դիտարկել աղքատության հաղթահարումը՝ իբրև պետության պարտավորություն, շրջանցել և անտեսել է պատճառահետևանքային կապը աղքատության և մարդու իրավունքների իրացման միջև։ Պաշտոնական հռետորաբանությունը աղքատության խնդրի վերաբերյալ կառուցվել է պետության «բարի կամքի» և «աջակցության» կոնցեպտների շուրջ՝ դուրս մղելով քաղաքացու պահանջատիրության, վերջինիս իրավունքների և արժանապատվության պաշտպանության օրակարգը։ Ուստի, պետական քաղաքականության համակարգային փոփոխությունը պետք է կայանա մոդելային փոփոխության միջոցով՝ աղքատության հաղթահարման իրավունքահենք պետական քաղաքականության ձևավորմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Սիմոնյանի խոսքերով՝ իր ելույթում վարչապետը նշում է, որ «աղքատությունը և դրանից բխող հարակից էֆեկտները» համարում է «Հայաստանում ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման մեծագույն խոչընդոտներից», և որ պետական նոր քաղաքականությունը ուղղված է լինելու նրան, որպեսզի աղքատության մեջ ապրող անձը «դառնա արժանապատիվ, աշխատանքով իր վաստակը, իր բարեկեցությունը և քաղաքացիական իրավունքներին հասանելիությունը ապահովող»։ «Այո, աղքատությունը միանշանակ հանդիսանում է ժողովրդավարության կայացման խոչընդոտ, սակայն կարևոր եմ համարում, որպեսզի խոսվի անձի իրավունքների իրացումը ապահովող համակարգի ստեղծման մասին՝ և՛ սոցիալական, տնտեսական, և՛ մշակութային իրավունքների իրացման մասին՝ իբրև աղքատության հաղթահարման և ավելին՝ աղքատության կանխարգելման նախապայմանի։

Իրավունքների այս խումբը Հայաստանում մշտապես անտեսված և չճանաչված է եղել որոշում կայացնողների կողմից, երբևէ չի դրսևորվել քաղաքական կամք՝ ապահովելու դրանց իրացումը։ Դրա ամենավառ ապացույցներից է, ինչպես նաև հետևանքներից է, աշխատանքային իրավունքների հանդեպ պետության վերահսկողության և պաշտպանության մեխանիզմների գրեթե վերացումը և սա, գտնում եմ, որ արվել է գիտակցաբար՝ 2014-ից սկսված մի շարք օրենսդրական փոփոխությունների միջոցով, որն, ի դեպ, հանդիսանում է նաև Հայաստանի կողմից իր միջազգային իրավական պարտավորությունների կոպիտ խախտում, քանի որ Հայաստանը հանդիսանում է մի շարք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթեր վավերացրած պետություն, մասնավորապես՝ ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագիրը վավերացրած կողմ: Պետության իրավական պարտավորությունները ապահովելու քաղաքական կամքի դրսևորումն է, որ պետք է հանդիսանա Հայաստանում աղքատության էական կրճատման, ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումը իրականացնելու երաշխիք (ինչպես հռչակված է կառավարության 2019-ի ծրագրով)։ Հատկապես, երբ նպաստային համակարգի փոփոխության հիմքում է դրվում զբաղվածությունը, անցում է կատարվում «պայմանական նպաստի» մոդելին, աշխատանքային իրավունքների լիարժեք կարգավորումը, բոլոր անհրաժեշտ երաշխիքների ստեղծումը պետք է իրականացվի փոփոխություններին զուգընթաց»։

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ, անդրադառնալով վարչապետի դիտարկումներին և աղքատության հաղթահարման նոր մոդելներին ու քաղաքականությանը, նշեց, որ աղքատության հաղթահարման բարդ մոդելներ մտածել պետք չէ, այն շատ պարզ լուծում է ենթադրում՝ ներդրումների ներգրավում և ձեռնարկությունների բացում։

«Ուրիշ ոչ մի տարբերակ չկա։ Հնարավոր է՝ շատ հեշտ օտարերկրյա ներդրումների ապահովման շնորհիվ Հայաստանում տարբեր տեսակի միջին, խոշոր ձեռնարկություններ բացել, աշխատատեղեր ստեղծել։ Մարդիկ էլ կաշխատեն, գումար կունենան, և այդպիսով աղքատության մակարդակը կնվազի։ Ուրիշ ոչ մի տարբերակ չկա։ Եթե մարդը աշխատանք չունի, ոչ ոք ու ոչինչ նրան չի կարող ստիպել դուրս գալ աղքատությունից։ Բայց ոնց տեսնում ենք՝ ոչ մի լուրջ ներդրում առայժմ չկա»,-ասաց Բադալյանը։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում