Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ևտեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատերը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ավտոմեքենան տնից փախցրել էր նրա 16-ամյա տղան, իսկ մահացածներից մեկը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 19-ամա Հայկ Ս․-ն էր։