Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հունվարի 17-ին՝ տեղեկացնում է TASS-ը:
«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր է հետաքննել, և անհրաժեշտ է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,- ասել է նա:
Խամենեիի ելույթը հեռարձակել է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել է, որ «իրանցիների և այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ է»:
«Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,- նշել է Իսլամական Հանրապետության ղեկավարը։