Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ է տվել չարագացնել իրադարձությունները, տեղեկացնում է Sputnik-ը:
Վերջին ժամանակներս վրացական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Գախարիայի հնարավոր հրաժարականը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի սեպտեմբերից:
«Դուք այնքան համառորեն եք հարցնում, միթե ցանկանում եք, որ ես ձեզ սփոյլերություն անեմ: Սպասեք եզրափակիչ սերիային»,- ասել է Գախարիան լրագրողներին:
Տարածված տեղեկատվության համաձայն՝ վարչապետի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկվում են կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին և խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:
Ընդդիմության շրջանում չեն բացառում, որ Գախարիայի աթոռը կարող է զբաղեցնել «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր և ներկայիս նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որն ավելի վաղ արդեն գլխավորել է կառավարությունը։