Այսօր նախատեսված է ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը: Այն վաղուց էր պլանավորված՝ որպես այս տարվա անդրանիկ նիստ: Այսօրվա ողբերգական իրադարձության հետ հատուկ կապ չունի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նիստը չի լուսաբանվելու, աշխատանքային է: Բրիֆինգ նույնպես նախատեսված չէ: Եթե կարիք լինի, նիստի ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածենք», – նշել է Աշոտյանը: