Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Գեորգի Կուտոյանը ղեկավարում էր ԱԱԾ-ն, երբ տեղի ունեցան «Սասնա ծռեր»-ի գործողությունները

Օրը սկսվեց այն լուրով, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմից հաստատեցին այդ լուրը՝ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց։

Օրվա երկրորդ կեսին արդեն ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակը տարածեց հայտարարություն այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին է հայտնաբերվել Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում, հրազենային վիրավորումով։

Որոշ կայքեր շտապեցին «իրազեկել», որ 2016թ․ փետրվարի 12-ից մինչև 2018թ․ թավշյա հեղափոխությունը պաշտոնավարած ԱԱԾ տնօրենը ինքնասպան է եղել։

Վերջին ամիսներին, հայտնի է, որ անհայտ հանգամանքներում սպանվեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանը, որին դարձյալ որոշ շրջանակներում վերագրվեց ինքնասպանության վարկածը, ՌԴ-ում մահացավ Երևան քաղաքի ոստիկանության վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։

Իրավաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս սպանությունները հեղաշրջման վտանգ չեն պարունակում իրենց մեջ, չէ՞ որ նախկին իշխանությունը փորձում է ամեն գնով վերադառնալ։

«Եթե չլինի արտաքին միջամտություն, ապա ես բացառում եմ։ Կարող են փորձեր լինել, բայց դրանք արդյունք չեն տա։ Սա էլ որերորդ անգամ է, դա նշանակում է, որ մեր ազգին պետք է նսեմացնեն եսիմ ինչ աստիճանի։ Առանց այն էլ 1999թ․ հոկտեմբերի 27-ը աշխարհը ցնցող իրադարձություն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավաբանը։

Նորիկ Եղիազարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է, չեն արդարացնում միայն նրա կադրերը, որոնք իշխանության են եկել թավշյա հեղափոխության արդյունքում։

«Հները չեն կարող վերադառնալ, նրանք պատմության գիրկն են անցել, հները՝ ղարաբաղյան կլանով, չեն վերադառնա»,- նշեց նա։

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ իշխանությունները կոպիտ սխալներ թույլ չեն տվել։

Իսկ սխալներից նա մատնանշում է, որ գազի գները կարող են բարձրանալ, կենսաթոշակը բարձրացնում են 10 տոկոսով, իսկ պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը բարձրանում են 200 անգամ։ Սրանք էլ, ըստ Նորիկ Եղիազարյանի, սոցիալական բողոքի առիթ կարող են դառնալ։

Նորիկ Եղիազարյանը կարծում է, որ պետք է ընդունել նոր Սահմանադրություն։

Սահմանադրական դատարանի անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելը, ըստ մեր զրուցակցի, պետական մոտեցում չէ։

«Երբ կձևավորվի նոր Սահմանադրական դատարան, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ես նամակ էլ եմ գրել ԱԺ նախագահին, նշել, որ թող մի քանի ամիս էլ պաշտոնավարեն, դրա փոխարեն ստեղծեք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, մինչև աշուն կարելի է ընդունել նոր Սահմանադրություն, որից հետո ինքնըստինքյան կձևավորվի նոր Սահմանադրական դատարան»,- ասաց Նորիկ Եղիազարյանը։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը կարծում է, որ հեղաշրջման վտանգ կարող էր լինել, եթե թիրախավորվեին ներկա իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ սպանվել են իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Այս պարագայում երևում է, որ հրազենային կրակոցից մահը սովորական մահ չէ, այլ բռնի է։ Եթե որևէ մեկն է սպանել, կամ ինքն է ինքնասպանություն գործել, ապա ցանկացած դեպքում որոշակի գործողությունների պատճառով է եղել մահը։ Ես ձեռնպահ կմնամ այդ ամենը որակել որպես հակահեղափոխական գործունեություն»,- ասաց փաստաբանը։

«Սասնա ծռեր» խմբի անդամների շահերը պաշտպանած փաստաբան Հարություն Բաղդասարյանը հիշեցնում է, որ Գեորգի Կուտոյանը ԱԱԾ-ն ղեկավարում էր այն ժամանակ, երբ 2016թ․ հուլիսի 17-31-ը «Սասնա ծռեր»-ը վերահսկողության տակ վերցրեցին ՊՊԾ գունդը, ուստի հասկանալի է, որ նա բավականաչափ տեղեկատվության էր տիրապետում։

Մեր դիտարկմանը, որ նա ԱԱԾ-ն ղեկավարում էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, հնարավոր է, որ այդ մասին էլ տիրապետեր տեղեկատվության, Հարություն Բաղդասարյանն արձագանքեց՝ չի բացառվում։

«Եթե հակահեղափոխական գործունեություն էր ծավալվում, ապա պետք է դա լիներ ավելի ընդգրկուն, ոչ թե նրանց ֆիզիկապես ոչնչացնելը։ Իմ պատկերացմամբ՝ այս ամենը կարող է լինել բիզնեսի տեղաբաշխման, սեփականության փոխանցման կապված վեճերի հետևանք։ Հայաստանում ինչ փոփոխություն լինում է, դա կապվում է փողի և իշխանության հետ»,- կարծում է Հարություն Բաղդասարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում