Կատարում «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխել Շահինը հաստատել է բանակցությունների վերսկսումը աֆղանական շարժման եւ Զալմայ Խալիլզադի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակության միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման շուրջ:
«Իսլամական Էմիրության բանակցող թիմը՝ քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադարի գլխավորությամբ, Խալիլզադի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ հանդիպում է ունեցել համաձայնագրի ստորագրման եւ դրա հետ կապված հանգամանքների շուրջ»,-գրել է նա Twitter-ում:
Շահինի խոսքով՝ կողմերը բանակցությունները կշարունակեն հունվարի 17-ին:
2019 թվականի դեկտեմբերին «Թալիբան»-ը եւ ԱՄՆ-ը Դոհայում վերսկսել էին բանակցությունները եռամսյա ընդմիջումից հետո, բայց դրանք արդյունք չտվեցին, չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ տեղեկատվությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: