ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր իր բնակարանում հրազենային վնասվածքով հայտնաբերված ԱԱԾ նախկին պետ Գերոգի Կուտոյանի մահվան դեպքին:
‹‹Ցավակցում եմ վերջինիս բարեկամներին և հարազատներին: Ես կարծում եմ սա նախկինի արձագանք կարելի է համարել, արձագանքն այն է, որ մինչև օրս հնչում է և մեր ականջին հասնում նման ձևով. ցավալի արձագանք է և պետք է հետևություններ անել»,-նշեց Սիմոնյանը: