Լուրեր
Գազի գնի բարձրացումը ինչ մեսիջ է պարունակում. կփորձենք ենթատեքստը հասկանալ
  • 15:20
  • 2020-01-17
  • Դիտումներ՝ *

«Զարմանալի է, որ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը չի բացառում, որ ներքին շուկայի թանկացման հետ կապված հայտ ստանա: Եթե ընդհանրապես չբացառվի, ոչ թե գազի հետ կապված, այլ որևէ այլ ծառայության հետ կապված, ես կհասկանայի: Բայց թե ինչու գազի գնի բարձրացման հայտը պետք է այսօրեական լինի, և ինչ մեսիջ է պարունակում, սա առաջիկայում ես առաջարկելու եմ մեր խմբակցությունում քննարկել, որպեսզի խմբակցությունը դիմի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին, հրավիրի լսումների խմբակցության հետ հանդիպման, և մենք փորձենք ենթատեքստը հասկանալ՝ ինչն է խնդիրը: Այլ հարց է, որ կարգավորման հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ հնարավոր դիմեն»,- անդրադառնալով

«Գազպրոմ Արմենիայի»՝ գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնելուն՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Հարցին՝ եթե թանկանա, ստացվելու է, որ այդ բանակցությունները, որ այսքան ժամանակ ընթանում էին, արդյունք չտվեցի՞ն, պատգամավորը նշեց.«Ես այդպես չէի ասի: Եթե մենք՝ ի դեմս կառավարության ներկայացուցչի, կարողացել ենք փոփոխություն թույլ չտալ՝ բանակցելով Ռուսաստանի հետ, առավել ևս ներքին շուկայում մենք պետք է կարողանանք բանակցել ներքին գործընկերների հետ»:

  • Դիտումներ՝ *